Ապրիլի 27-ին, առաջին անգամ Հայաստանում նշվել է քաղաքացու օրը։ Այդ օրվա տոնակատարության համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 124 մլն դրամ (մոտ 682 805 լարի):

Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքերով, տոնի անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով եւ դրան հետևող թավշյա հեղափոխությամբ:

Քաղաքացիների օրը սկսվեց ծառատունկով, ապա հանրային քննարկումներ ծավալվեցին քաղաքացիական իրազեկման բարձրացման ուղղությամբ: Միջոցառումներն անցկացվեցին ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Հայաստանի բոլոր մարզերում:

Լուսանկարները՝ Aliq.ge-ի