Ապրիլի 28-ին շարունակվելու է ավանդական ծաղկահավաքը «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում:

4

Այս ակցիան նպատակ ունի ապահովելու, որ ապրիլի 24-ին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ծաղիկները երկրորդ կյանք ստանան:

2

Վերամշակման միջոցով դրանք կօգտագործվեն ապագայում էլ: Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքում են, որից հետո առանձնացնում են տերեւները ցողունից: Ցողուններից ստացվում է պարարտանյութը, որը օգտագործվում է հուշահամալիրի Այգու հողը մշակելու համար, իսկ տերեւները՝ թղթի վերամշակման համար: Դրանցից հետո պատրաստում են պատվոգրեր, բացիկներ:

1

Ծաղկահավաքին մասնակցում են հասարակական, միջազգային, մասնավոր եւ հանրային ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ եւ աշակերտներ, դեսպաններ եւ պաշտոնյաներ: