Խուլգումոյի բնակիչները դիմել են Jnews.ge-ի խմբագրություն` ասելով, որ գյուղը, գյուղի մոտակայքում գտնվող անտառագոտին եւ մոտակա դաշտերը աղբով են լցված: Գյուղում աղբարկղերը մաքրվում են երկու օրը մեկ անգամ, բայց դա բավարար չէ:

Խուլգումոյի բնակիչները դժգոհում են, որ որոշ մարդիկ աղբը նետում են ոչ թե աղբարկղերի մեջ, այլ դրանց կողքին, քանի որ դրանք աղբով լի են լինում: Աղբարկղերի մոտ թափված աղբը տարածվում է ամբողջ գյուղով, անտառային գոտով եւ դաշտերով մեկ: Ձնհալը բացահայտեց եւս մեկ խնդիր` մայրուղուն կից, անտառագոտիների եզրերին երևան եկան շշեր եւ այլ աղբ: Խուլգումո գյուղի բնակիչները պահանջում են ավելի հաճախ աղբահանություն կատարել, այլապես խոստանում են տեղափոխել այդ աղբարկղերն այլ տեղ: Նրանք նաեւ պահանջում են տուգանել անբարեխիղճ բնակիչներին, ովքեր աղբը գցում են որտեղ պատահի:

musor 2
 

Իր հերթին, Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրենը հավաստիացնում է, որ աղբարկղերը մաքրվում են երկու օրը մեկ:

«Ամեն երկու օրը մեկ աղբը դուրս ենք բերում: Դա պլանավորված է, բայց հնարավոր է, որ ինչ-որ մեկը հարսանիք է ունեցել, շատ թափոններ են բերել, նետել են եւ աղբարկղը լցվել է: Բայց թող Խուլգումոյի բնակիչները չմոռանան, որ իրենց համագյուղացիները մեր տեղադրած աղբարկղերը շրջում են արդեն երկրորդ անգամ: Կան երկու բնակիչներ, որոնք պահանջում են, որ նրանց համար ժամանակակից պլաստմասսե աղբամաններ տեղադրվեն, որ նրանք չեն ուզում այս աղբարկղերը: Ինչ վերաբերում է տուգանքներին, մենք լիազորված չենք դա անել, դրա համար հատուկ ծառայություն կա, թող դիմեն քաղաքապետարան»,- ասում է Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

 
musor 3

Խուլգումոյում քաղաքապետի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանը հաստատում է, որ իրենք վերահսկում են աղբարկղերի աղբահանության աշխատանքները, որ Սպասարկման կենտրոնը աղբը հանում է երկու օրը մեկ անգամ: Ներկայացուցչությունը պնդում է, որ խնդիրն այն է, որ գյուղին չի բավարարում աղբարկղերի քանակը, այնտեղ տեղադրված է 11 աղբարկղ, իսկ Մովսես Գիգոլյանը պնդում է, որ անհրաժեշտ է 18-20 աղբարկղ: Նրա խոսքերով` դիմել է քաղաքապետարան 7-9 աղբարկղ ավելացնելու խնդրանքով, սակայն առայժմ որեւէ կոնկրետ խոստում չկա:

Քրիստինե Մարաբյան