Առավոտից Ախալքալաքի բնակիչները Սուրբ Խաչ եկեղեցու բակում ծաղիկներ են դնում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Ապրիլի 24-ին, ինչպես աշխարհի բոլոր հայերը, Ախալքալաքի ժողովուրդն էլ հարգանքի տուրք է մատուցում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Առավոտից Ախալքալաքի բնակիչները ծաղիկներ են խոնարհում հայկական եկեղեցու բակում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: Առավոտյան Սուրբ Խաչ եկեղեցում կոտորածի անմեղ զոհերի համար հոգեհանգստի կարգ է կատարվել:

Genocid 4
Genocid 2

Երկար տարիներ, Սամցխե-Ջավախքի և Թբիլիսիի հայերը հիշում և հիշեցնում են Ցեղասպանության դաժան էջերը եւ պահանջում՝ ճանաչում եւ դատապարտում, ապագայում մարդկության դեմ նման հանցագործության կրկնությունը կանխելու համար: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ախալքալաքում շարքային քաղաքացիները, անկախ ազգությունից, ընդունում և խոնարհվում են անմեղ զոհերի հիշատակի առջև:
Genocid 1
Genocid 3
Genocid 7
Genocid 6
Magakia

Քրիստինե Մարաբյան