Ապրիլի 21-ին Ախալքալաքում, ինչպես Հայ առաքելական եկեղեցու բոլոր հավատացյալները նշեցին Զատիկը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Այս տոնը տարվա ՀԱԵ-ի 5 հիմնական տոներից մեկն է:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հարության տոնական պատարագը մատուցեց վարդապետ Տեր Մաղաքիա Ամիրյանը: Պատարագին ներկա էին խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:

zatikkk (1)

zatik1

Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: «Զատիկ» բառը, հավանաբար, առաջացել է «ազատություն, ազատվել» բառից եւ նշանակում է ազատում տառապանքներից, չարությունից եւ մահից: Դրա իմաստը կայանում է մահից նոր կյանք, երկրից երկինք անցումը:

zatik2

Ջավախքում Զատիկն ամենասիրված եկեղեցական տոներից մեկն է: Եկեղեցում պատարագից հետո տեղի ունեցավ ձվերի օծման արարողություն եւ դրանք բաժանվեցին հավատացյալներին:

zatik3

zatik5

Զատկի տոնական սեղանի պարտադիր մասն են կազմում՝ ներկված ձուն, կանաչին, բրնձով չամիչով փլավը, ձուկն ու գինին: Ձուն հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչված Քրիստոսի, մեր փրկության համար թափված, արյունը:

zatik4

Շուշան Շիրինյան