Այսօր Վրաստանի հայ օգնության միության Ախալքալաքի գրասենյակում տեղի ունեցավ զատկատոնին նվիրված միջոցառում։

“Հայ օգնության միությունը ամեն տարի ծնողազուրկ և անապահով ընտանիքների համար կազմակերպում է ամանորյա միջոցառում, այս անգամ անցկացնում ենք նաև զատկի տոնին նվիրված”, – ասում է ՎՀՕՄ-ի ատենապետուհի Գայանե Պողոսյանը։
1
Զատկական միջոցառմանը հրավիրված էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը, ինչպես նաև Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի ու շրջանի գյուղերի ծնողազուրկ և կարիքավոր ընտանիքների երեխաներ։ Կենտրոնը երեխաների համար կազմակերպել էր հյուրասիրություն և զատկի տոնին ընդառաջ երեխաները ստացան նվերներ։
2
Միջոցառման ժամանակ Տեր Նարեկ Տիգրանյանը, օրհնեց զատկական սեղանը, ապա երեխաների հետ միասին ձվակռվի մասնակցեց։

ՎՀՕՄ-ի ատենապետուհի Գայանե Պողոսյանը իր խոսքի մեջ նշեց.”Մեր բոլոր ՀՕՄուհիներից շնորհակալություն եմ հայտնում, նրանց օժանդակության շնորհիվ կայացավ այս ծրագիրը։”
4

Իրենց շնորհակալությունը հայտնեցին նաև երեխաների ծնողները:

Օրվա երկրորդ կեսին նույն ծրագիրը պիտի կայանար Նինոծմինդայի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, ինչպես նաև մոտ օրերս կլինի Ախալցիխեի երիտասարդական կենտրոնում։

Ռիմա Մառանգոզյան