Instagram-ը հնարավոր է զրկի այլ օգտատերերի գրառումների լայքերը տեսնելու հնարավորությունից:

Այն մասին, որ ընկերությունը փորձարկում է համապատասխան դիզայն, պատմել է ինսայդեր և բջջային հավելվածի փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը:

Ինչպես նշել է Վոնգը, սոցիալական ցանցն այս կերպ ակնկալում է, որ օգտատերերը կկենտրոնանան այն բանի վրա, թե ինչ են տեղադրում Instagram-ի պատին, և ոչ թե նրա վրա, թե ինչքան լայք են հավաքում այդ գրառումները:

«Մենք ցանկանում ենք, որ ձեր հետևորդները կենտրոնանան նրա վրա, թե ինչ եք դուք կիսում, այլ ոչ թե քանի հավանություն են հավաքում ձեր գրառումները: Այս թեստավորման ընթացքում միայն այն անձը, ով կկիսվի գրառմամբ, կտեսնի լայքերի ընդհանուր թիվը, որը նա ստանում է», – ասվում է սոցիալական ցանցի հաղորդագրության մեջ:

Instagram-ից հայտնել են, որ նոր դիզայնը դեռևս չի փորձարկվում, թեև հաստատել են, որ այն իսկապես գոյություն ունի: Ընկերությունը չի բացառում դրա կիրառումը հետագայում:

Նյութը՝ «Մեդուզա»-ի