Ապրիլի 18-ի երեկոյան 23:00-ից սկսած Ախալքալաքում ջուր չկա: Քաղաքի գլխավոր ջրագծի փականը կոտրվել է: Ջրամատակարարումը կվերականգնվի, երբ գտնեն և տեղադրեն նոր փական:

Գլխավոր ջրատարի, որը գտնվում է կամրջի մոտ Բավրա գյուղի մոտակայքում, փականը կոտրվել է: Ախալքալաքի Ջրամատակարարման սպասարկման կենտրոնն աշխատանքներ է իրականացնում, որպեսզի գտնեն փականը և փոխեն: Ախալքալաքում փական չկա, այդ պատճառով ջրապատակարարումը մինիմում մինչև երեկո չի վերականգնվի: Իսկ այն դեպքում, եթե մինչև երեկո էլ փականը չճարեն, հնարավոր է՝ այսօր էլ վթարը չվերացվի և ջրամատակարարումը չվերականգնվի: