Բալային համակարգի գործարկումից հետո վարորդական վկայականի վրա փոխանցված 100 միավորը սպառել է 141 հոգի:

Վրաստանի ՆԳՆ-ի կողմից, Առաջին ալիքին փոխանցած վիճակագրական տվյալների համաձայն՝ վարորդական իրավունքի ժամկետն անցնելուց հետո այն վերականգնվել է 17 անձի համար, իսկ քննություն հանձնելու ճանապարհով վերականգնվել է 12 անձի համար:

Ինչ վերաբերում է տարբեր խախտումների պատճառով վարորդական վկայականից զրկված անձնանց, ՆԳՆ-ի տվյալների համաձայն, պարեկային ոստիկանության դեպարտամենտին նախատեսված ժամկետից շուտ դիմում է ներկայացրել 8029 մարդ, այստեղից բավարարվել է 1359 մարդու դիմում:

Տվյալները ներառում է 2017 թվականի հուլիսից մինչև 2019 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը: