Ղարաբաղյան հակամարտության, էթնիկ հակամարտությունների, վրաց-հայկական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ Jnews.ge-ը զրուցել է պրոֆեսոր, Վրաց-ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների գծով մասնագետ Գիորգի Գաբրոնիձեի հետ:

-Ի՞նչն է խանգարում Վրաստանին համախմբել ամբողջ Հարավային Կովկասը: Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերություններում Ռուսաստանի գործոնն արդյո՞ք համարվում է հետ պահող:

– Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Վրաստանի վրա, քանի որ Վրաստանը դառնում է տարածաշրջանային, բարիդրացիական քաղաքականության մեջ կաշկանդված երկիր, միշտ ստիպված է լինում դիտարկել և հաշվի առնել Ադրբեջանի և Հայաստանի շահերը: Վրաստանը շահագրգռված է երկու պետությունների հետ գործընկերությամբ և համագործակցությամբ, սակայն այն իմաստով, որ այդ երկրների միջև նման լարվածություն կա, Վրաստանը չի կարող առաջխաղացնել իր գործընկերությունն այնպես, որն իրեն է շահավետ: Եթե Վրաստանը Հայաստանի հետ հասնում է համագործակցության որոշակի մակարդակի, ապա առաջանում է դիմադրություն Ադրբեջանի կողմից, և ահա, մտահոգություններ կան նաև Հայաստանում, որ օրինակ, Թուրքիայի կողմից Ադրբեջանում և Վրաստանում իրականացվող զորավարժությունները, որ այդ զորավարժությունները լարվածություն են ստեղծում և Հայաստանի համար անապահովության զգացում: Դա վրաց-հայկական հարաբերություններում անհարմարություն է ստեղծում: Չնայած այն հանգամանքին, որ այդ զորավարժությունները բոլորովին ուղղված չեն և չեն կարող ուղղվել Հայաստանի դեմ: Վրաստանը լիովին տարբեր հետաքրքրություններ ունի: Այս իմաստով, տարածաշրջանային համագործակցությունը, Վրաստանի համար անվտանգությունը, հիմնականում ուղղված է ՌԴ-ի Վրաստանի ազդեցության մեղմացմանը: Միևնույն ժամանակ, կարելի է ասել, Հայաստանը համարվում է ղարաբաղյան հակամարտության գերին այն իմաստով, որ այս հակամարտության հետևանքով երկիրը մեկուսացվել է, և Հայաստանի համար այդպիսի միջազգային քաղաքական հրամայական կա, որը չի կարող ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական ուղին, քանի որ Հայաստանը չունի բազում այլ տարբերակներ: Օրինակ, Հայաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի թեկնածու երկիր էր, բայց նա չկարողացավ դա անել եւ գործնականում ստիպված էր դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ: Սա ստեղծում է զգացողություն, որ Հայաստանն ու Վրաստանը ենթադրաբար տարբեր ճամբարներում են գտնվում: Եվ ՀՀ վարչապետի հայտարարությունը ժամանակին էր, որ վրաց-հայկական հարաբերություններում անհրաժեշտ է բացառել աշխարհաքաղաքական գործոնը եւ խոշոր պետությունների գործոնը, որոնք հիմնականում փչացնում են հայ-վրացական հարաբերությունները: Հայաստանում քաղաքականությունը վերջին տարիներին, ինչպես մենք հետևում ենք, դիտարկվում է բավականին դրական փոփոխություններ Վրաստանի առնչությամբ, Վրաստանում էլ են դա նկատում և նոր հնարավորություններ են քննարկվում, թե ինչպես կարելի է ամրապնդվել Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը: Ես կասեի, որ Վրաստանն այնքան էլ հարմարավետ դիրքում չէ, քանի որ, այնուամենայնիվ, այդ լարվածությունը լիովին բացառում է եռակողմ համագործակցության ձևաչափը:

– Հնարավոր է արդյո՞ք ղարաբաղյան հակամարտությունը «տեղափոխել» Վրաստանի տարածք:

– Բարեբախտաբար, մենք կարողացանք խուսափել նման կոնֆլիկտից: Եթե մենք հիշենք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մեր պատմությունը, Թբիլիսիում նման փորձ արվել էր, նաև Բաթումիում, բայց այն ժամանակ մենք կարողացանք խուսափել: Այս գործընթացի նկատմամբ կա հակվածություն: Կարծում եմ, որ Վրաստանում էթնիկ հակամարտությունների առաջացումը հազիվ թե հնարավոր է, հնարավորությունը փոքր է, բայց միևնույն է գոյություն ունի: Որովհետեւ, եթե վրացական իշխանությունը լինի ոչ կոմպետենտ, խոցելի Վրաստանի դեմ տեղեկատվական պատերազմում, ապա այո: Եթե մենք չկարողանանք ձեռնրակել բացարձակապես ոչինչ, ապա իհարկե, կան ուժեր, այդ թվում` Ադրբեջանից և Հայաստանից դուրս, ովքեր շահագրգռված են այս հակամարտությունով: Օրինակ. Սովետական Միության փլուզումից հետո ռուսական պետության կողմից փորձեր են ձեռնարկվել նաև Վրաստանի մարզերում՝ Քվեմո-Քարթլիում և Սամցխե-Ջավախքում, հատկապես Սամցխե-Ջավախքում, ազգային տարածքային հակամարտությունների լրացուցիչ օջախներ բռնկելու:

– Ի՞նչ դեր կարող է խաղալ Վրաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

– Կարծում եմ, որ Վրաստանի ադրբեջանցիները և հայերը կարող են ծառայել ղարաբաղյան հակամարտության լուծմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա կարող է ծառայել որպես օրինակ, թե ինչպես կարելի է մարդկանց միջև կամուրջներ կառուցել: Օրինակ. Վրաստանի և Ռուսաստանի միջև իրավիճակը չի հասել ազգային ատելության, ինչպես դա ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև է: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև բաց ռազմական դրություն է, ստորագրվել է ընդամենը մեկ հրադադարի համաձայնագիր, որը չի իրականացվում միայն Ռուսաստանի կողմից: Այնուամենայնիվ, այստեղ Ռուսաստանի քաղաքացիները, ռուս զբոսաշրջիկները շատ հարմարավետ են զգում և Վրաստանում ռուսատյացություն չկա: Մյուս կողմից, Ադրբեջանում և Հայաստանում ստեղծվում է մթնոլորտ, որ ադրբեջանցիները և հայերը միմյանց ընկալում են որպես թշնամի ազգեր: Վրաստանն այս առումով կարող է օրինակ ծառայել, թե ինչպես կամուրջներ կառուցել: Վրաստանը կարող է և պետք է օրինակ ծառայի հակամարտության վերաիմաստավորման համար, քանի որ այդ հակամարտությունը ողբերգություն է հայ և ադրբեջանցի ժողովրդի համար: Դրանից ելնելով, առաջացել են կապանքներ, որոնք ամբողջովին վերցրել են ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը շղթայի տակ: Մյուս կողմից էլ, շատ կյանքեր կործանվել են: Եվ ինչպես միշտ, պատերազմում տուժում են դրան որևէ կերպով կապ չունեցող մարդիկ, այս մեծ քաղաքականության մեջ: Այսպիսով, Հարավային Կովկասում շատ դժվար է վերաիմաստավորել 90-ականների պատմական գործընթացները: Նույնիսկ Վրաստանում քաղաքացիական պատերազմը չի գնահատվել, չխոսելով արդեն ղարաբաղյան հակամարտության մասին: Նույնիսկ առ այսօր վրաց-աբխազական և վրաց-օսական հակամարտությունների շուրջ հարցերը մնում են: Առ այժմ բանավեճեր են ընթանում, թե ով է սկսել պատերազմը, ինչը երկրում կարելի է համարել պարադոքս:

Քրիստինե Մարաբյան