Մունիցիպալիտետի բյուջեն դպրոցականներին գյուղերից Ախալքալաք, և մի գյուղից մյուսը տեղափոխելու համար հատկացրել է մոտ 110 հազար լարի: Տրանսպորտափոխադրումներն իրականացվում են ուղղակի պայմանագրի հիման վրա:

Այս տարի առաջին անգամ Ախալքալաքի մունիցիպալիտետը վճարում է դպրոցականների տրանսպորտափոխադրումը: Մինչ այդ, երեխաների դպրոցներ տեղափոխումը կազմակերպում և վճարում էր Կրթության նախարարությունը:

Ախալքալաքի մունիցիպալիտետում, տեղափոխման կարիք ունեն հետևյալ գյուղերի եւ շրջանների դպրոցականները՝

Մուրջախեթ գյուղից Ախալքալաքի թիվ 4 դպրոց է հաճախում 15 աշակերտ
Խոսպիո գյուղից Ախալքալաքի թիվ 4 դպրոց՝ 21 աշակերտ
Ախալքալաքի ծայրամասում գտնվող նախկին գործարանի շենքից մինչեւ թիվ 4 դպրոց՝ 18 աշակերտ
Խոսպիոյից №3 դպրոց՝ 31 աշակերտ
Խոսպիոյից մինչեւ թիվ 1 դպրոց՝ 5 աշակերտ
Չամդուրա գյուղից մինչեւ թիվ 1 դպրոց՝ 20 աշակերտ
Մուրջախեթից մինչեւ թիվ 1 դպրոց՝ 3 աշակերտ
Մուրջախեթից մինչեւ թիվ 3 դպրոց՝ 8 աշակերտ
8 աշակերտ տեղափոխվում են Կոկիո գյուղից մինչեւ Ալաստանի հանրային դպրոց
Էրինջա եւ Դավնյա գյուղերից 19 աշակերտ տեղափոխվում են Խավեթ գյուղի դպրոց
Քարսեփ, Ազմանա եւ Հոկամ գյուղերից մինչեւ թիվ 2 դպրոց՝ 12 աշակերտ
Ղադոյից մինչև Բուռնոշեթ գյուղ 12 աշակերտ
Ղադոյից մինչև Լոմատուրցխ գյուղ՝ 6 աշակերտ
Մոդեգամից Բուռնաշեթ ամեն օր տեղափոխվում են 3 աշակերտ
Ափնյա գյուղից դեպի Գոգաշեն գյուղ՝ 10 աշակերտ
Ֆիլիպովկա գյուղից մինչեւ Կարծախ՝ 3 աշակերտ
Բոզալի գյուղից մինչեւ Սուլդա գյուղ՝ 6 աշակերտ
Բուզավեթ գյուղից մինչեւ Կարտիկամ գյուղ՝ 5 աշակերտ
Պրտնայից մինչեւ Չունչխա՝ 41 աշակերտ
Խոսպիոյից մինչեւ նախկին գործարանի շենք եւ թիվ 2 դպրոցը՝ 15 աշակերտ
Բալխոյից մինչեւ Զակ գյուղ՝ 4 աշակերտ
Մուրջախեթից մինչեւ Ախալքալաքի թիվ 5 դպրոց՝ 9 աշակերտ
Բալխոյից մինչեւ Բուղաշենի դպրոց՝ 7 աշակերտ
Թոթխամից մինչեւ Կորխ՝ 12 աշակերտ
Ազմանայից մինչեւ Քարսեփ՝ 9 աշակերտ
Սիրկվայից մինչև Կաջո՝ 21 աշակերտ

Ամեն առավոտ 9: 00-ին մեքենան պետք է երեխաներին բերի դպրոց եւ դասերի ավարտից հետո նրանց ետ տանի: Ավտոմեքենան պետք է համապատասխանի անվտանգության բոլոր պահանջներին:

Տենդերը հայտարարվում է երկու-երեք ամսով: Այս տարի Կրթության նախարարությունը նույն մրցույթը հայտարարել է երեք անգամ, սակայն ոչ ոք չի մասնակցել, եւ նախարարության համաձայնությամբ մունիցիպալիտետի եւ իրականացնողի միջեւկնքվել է ուղղակի պայմանագի: Ներկայումս փոխադրողներն աշխատում են ուղղակի պայմանագրով:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, երկու գյուղերում խնդիր կա: Մի դեպքում, շատ մոտ է, մյուսում՝ հեռու:

«Բալխո գյուղի աշակերտները ցանկանում են գնալ Բուղաշենի դպրոց, բայց նրանց տեղափոխում են Զակ գյուղ: Բուղաշենի եւ Բալխոյի միջեւ հեռավորությունը 1 կմ է, իսկ տրանսպորտափոխադրումները կարելի է իրականացնել, եթե գյուղերի միջեւ հեռավորությունն ավելի քան 3 կմ է: Ես հասկանում եմ, որ ձմռանը նրանց համար էլ դժվար կլինի, բայց կանոններն այդպիսին են: Նմանատիպ իրավիճակ է տիրում Ղադո գյուղում, նրանք ուզում են հաճախել Լոմատուրցխ գյուղի դպրոց, սակայն տրանսպորտափոխադրումը վճարվում է միայն դեպի Բուրնաշեթ գյուղ, քանի որ Լոմատուրցխը հեռու է, Բուրնաշեթն ավելի մոտ է, և մոտակա դպրոց տեղափումն է միայն վճարվում », – ասում է Վալերի Ստելմաշովը:

Շուշան Շիրինյան