Դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովն իր ճարմանդը նվիրել է Սալոմե Զուրաբիշվիլիին, երբ նախագահն Ախալքալաքում էր: Նա հավատում է, որ այս ճարմանդը կծառայի նրան որպես հաջողության թալիսման:

Ապրիլի 13-ի երեկոյան, Ախալքալաքի և Կումբուրդոյի մետրոպոլիտի նստավայրում կայացավ Անահիտ Ստելմաշովի մենահամերգը, որը կազմակերպվել էր հատուկ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու համար՝ Ախալքալաք երկօրյա այցի շրջանակներում:

Համերգի ավարտից հետո պատանի դաշնակահարուհին զարմացրեց հանդիսատեսին` հանելով իր ճարմանդը բաճկոնից, այն փոխանցեց տիկին Զուրաբիշվիլիին: Նախագահը հուշանվերը մեծ հաճույքով է ընդունել:

«Վերջում, երբ նա ինձ շատ էր գովաբանում, չգիտես ինչու ինձ մոտ ցանկություն առաջացավ նրան նվիրել (խմբ. Սալոմե Զուրաբիշվիլի) իմ ճարմանդը», – կիսվում է Անահիտը: – Անկեղծ ասած, դա իմ սիրելի ճարմանդն էր: Այն լի է իմ ուժով և հոգով: Ես ուզում էի, որ դրանք փոխանցվեն տիկին Սալոմեին: Այս բրոշը ինձ համար որպես թալիսման է, դա հաջողություն է բերում»:

Անահիտը երաժշտությամբ է զբաղվում մանուկ հասակից և հայտնի է համաշխարհային դասականների բազմաթիվ ստեղծագործությունների իր փայլուն կատարումներով: Նա համերգներով եղել է աշխարհի տարբեր անկյուններով և վերջերս է վերադարձել Փարիզից: Սալոմե Զուրաբիշվիլիի համար Անահիտը մենահամերգ կազմակերպելու առաջարկն ստացել է Թբիլիսիում՝ քահանայապետ Նիկոլոզից, երբ ելույթ էր ունենում Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդի նստավայրում:

«Երբ ես իմացա, փոքր-ինչ ցնցված էի: Սկզբում շատ անհանգստացա, բայց հետո շատ ուրախացա», – ասում է Անահիտը:

Արտիստը խոստովանում է, որ նա, բնականաբար, սովորականից ավելի շատ էր հուզմունք ապրում, բայց շուտով՝ համերգի մեկնարկից հետո այդ անհանգստությունն անհետացավ: Տիկին Սալոմեին Անահիտն ընկալեց որպես բարեհամբյուր, սրտագին մարդ, և աղջիկն ուրախ էր նրա հետ ծանոթությունից և շփումից:

Անահիտը ունկնդրին գրավեց իր կատարողականությամբ, կատարելով տարբեր կոմպոզիտորների ստեղծագործություններ, ցույց տալով նրանց բնավորությունը: Տիկին նախագահը հիացած էր աղջնակով և խնդրում է, որ ինչ-որ բան բիս (կրկնել) կատարել: Անահիտը կատարում է նրա խնդրանքը:

anahit

Անահիտը շատ քաղաքներ է այցելել և նվագել բազում բեմերում, բայց ամենից շատ տպավորված է Փարիզի Նապոլեոնի պալատում ելույթից: Այս քաղաք, ի դեպ, աղջիկն արդեն հասցրել է լինել 4 անգամ:

«Փարիզն ամեն անգամ տարբեր է և այն երբեք չի դադարում զարմացնել ինձ: Շատ գեղեցիկ քաղաք է, և յուրաքանչյուր ուղևորության ժամանակ ես տեսնում և ինձ համար բացահայտում եմ ինչ-որ նոր, հետաքրքիր մի բան», – ասում է Անահիտը:

Այն քաղաքներից, որտեղ դաշնակահարուհին դեռևս չի եղել, ամենից շատ կցանկանար այցելել Լոնդոն, Տորոնտո և Մոնրեալ:

Անահիտը միշտ ընտրում է այն ստեղծագործությունները, որոնք նրան հոգեհարազատ են, այլապես նրա կատարումը կլինի չոր և անհոգի: Հաջորդ գլուխգործոցը, որը երազում է կատարել, Ռախմանինովի երկրորդ համերգն է: Երիտասարդ դաշնակահարուհին կարծում է, որ դաշնակահարի համար ամենակարևորը հոգին է, այլ ոչ թե տեխնիկան: «Եթե չկա հոգի, ապա համարիր, որ դաշնակահարը չի կայացել»:

Ամալյա Բաբայան