Դեպի Վրաստան-Ռուսաստան սահման տանող ճանապարհին, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկն արգելված է ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով: Այս մասին ասվում է Վրաստանի Ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Մասնավորապես, արգելքը գործում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի (Մլեթա գյուղից մինչև 85 կմ ճանապարհահատվածում) հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկը կիրականացվի առանց կանգառման:

Ռեժիմը պահպանելու ընթացքին հետևում է պարեկային ոստիկանությունը: Մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է: