Այսօր Հայ Առաքելական եկեղեցում Ծաղկազարդ է։ Ծաղկազարդի տոնը նշեցին նաև Թբիլիսիի Սբ․ Էջմիածին եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ պատարագ, այնուհետև` ճյուղերի օրհնություն։

տեր տաթև
Տոնական օրվա պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր, ով երկար տարիներ ծառայել է Ախալքալաքի Սբ․ Խաչ եկեղեցում, սակայն այժմ Թբիլիսիի Սբ․ Էջմիածին եկեղեցու սպասավոր է: Եվ առաջին անգամ է, որ Ծաղկազարդը տոնում է Թբիլիսիում: Նրա խոսքերով երկու քաղաքներում նույն տոնը տարբեր կերպ են տոնում։

«Ծաղկազարդին, Թբիլիսիում արմավենիների, ձիթենիների բազմազանություն կա, քանի որ այստեղ ավելի տաք է և ժողովուրդը գալիս է եկեղեցի իրենց տարբեր տեսակի ճյուղերով։ Իսկ Ախալքալաքում, Ջավախքում հակառակն է, մենք ստիպված էինք տաք շրջաններից ճյուղեր քաղել տանել եկեղեցի, որպեսզի ժողովուրդը օրհնված ճյուղ տաներ: Այս փոքրիկ տարբերությունը կա, բայց ժողովրդի հավատքի տեսակետից իհարկե պետք չէ տարբերություններ դնել»։

3

Ապրիլի 14-ին Թբիլիսիի Սբ․ Էջմիածին եկեղեցին լի էր բազմությամբ։ Պատարագի ավարտին օրհնված ճյուղերը բաժանվեց ժողովրդին:

Տեր Վիրապը բաժանելով օրհնված ճյուղերը կատակով նշում էր. «մինչև հաջորդ տարի այս օրը չեք հիվանդանա»:

4

Ծաղկազարդի տոնը հուշումն է այն բանի, որ Սուրբ Զատկին մնացել է ընդամենը մեկ շաբաթ։

5

Նաև հիշեցնում է, որ պահքի ավարտին մնացել է 7 օր։ Մեծ պահքի շրջանը, որը բաղկացած է 48 օրից, շատ մարդկանց համար սկսում է հենց պահքի վերջին շաբաթը, այսինքն՝ ծաղկազարդից հետո։

6

Դեպի եկեղեցի տանող ճանապարհը լի էր տարբեր տեսակի նորաբողբոջ ճյուղերով ու հավատավոր մարդկանցով։

66

Ռիմա Մառանգոզյան