Այսօր, ապրիլի 13-ին Ախալքալաքի Երիտասարդական կենտրոնում անցկացվեց միջոցառում-դասախոսություն նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

«Կոմիտաս, դու խազերի քերական» խորագիրը կրող միջոցառման հիմնական բանախոսն ԱԵԿ-ի երգարվեստի խմբակի ղեկավար Նազիկ Հակոբյանն էր:

komitas 5

Ներկաները մեկ ժամ շարունակ լսում էին Կոմիտաս ու նրա մասին պատմող, նկարագրող բազմաթիվ հետաքրքրաշարժ դրվագներ:
komitas 1
komitas 2

Կենտրոնի սաների ու հանդիսականի կատարմամբ դահլիճում հնչեց Կոմիտասի երգը:

Առանձին հատվածային կատարումներով և ողջույնի խոսքով հանդես եկան ԱԵԿ-ի հայոց պատմության ղեկավար Վաչագան Ռստակյանը և երաժիշտ-ջութակահար Սեդրակ Չոբանյանը: Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը, մանկավարժներ, ծնողներ և այլոք։

komitas 3
komitas 4

Հավելենք, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ իրականացվում են տարբեր համերգային ծրագրեր, փառատոններ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: