Բիձինա Իվանիշվիլին ամենայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սամեբա տաճարի վերանորոգման աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու մասին: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պատրիարքարանը:

Այսօր, ապրիլի 11-ին պատրիարքարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել: Անդրադարձ է կատարվել նաև ժողովրդին հուզող խնդիրներին և երկրում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակին:

«Յուրաքանչյուր պետության համար, և առավել ևս մեր երկրի համար, կարևորագույն նշանակություն ունի խստության պահպանումն ի դեմս ապագա սերնդի ճիշտ դաստիարակման։ Ձերդ սրբությունը հյուրին ծանոթացրեց Սամեբա մայր տաճարում իրականացվող աշխատանքներին, որոնք ֆինանսավորում է «Քարթու բանկը»: Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ ինքը պատրաստ է ամբողջությամբ ֆինանսավորել Սամեբայի տաճարի նկարազարդման աշխատանքները։ Հանդիպման ավարտին կաթողիկոս-պատրիարքը օրհնեց Բիձինա Իվանիշվիլիին և հաջողություններ մաղթեց», – նշված է Վրաստանի պատրիարքարանի տեղեկատվությունում։