Ախալքալաքում կան մարդիկ, ովքեր հրաժարվում են բջջային հեռախոսից, կան մարդիկ, ովքեր սաստում են երեխաներին, որպեսզի նրանք ավելի քիչ խաղան բջջային հեռախոսով, երիտասարդները չեն կարող պատկերացնել իրենց կյանքն առանց հեռախոսի, մարդիկ էլ կան, ովքեր հեռախոսի պատճառով վթարի են ենթարկվում:

Ընդամենը մի քանի տարի առաջ բջջային հեռախոսը շատ մոդայիկ էր, բայց չափազանց հազվադեպ: Այսօր այն գրեթե բոլորն ունեն:

Օր օրի ավելանում է մարդու կողմից ստացած էլեկտրամագնիսական ճառագայթման օրական դոզան: Երբ բջջային հեռախոսները հայտնվեցին, հայտնվեցին նաև վիճաբանությունները, թե արդյո՞ք դրանց հաճախակի օգտագործումը վնասակար է մեր առողջությանը, թե՝ ոչ:

Ավագ սերունդը, 50-ից բարձր մարդիկ, ասում են, որ իրենց կյանքում բջջային հեռախոսն այդքան էլ կարևոր տեղ չի զբաղեցնում: Երբեմն նրանք նույնիսկ արգելում են իրենց թոռնիկներին երկար ժամանակ խաղալ բջջային հեռախոսով: Նրանք կարծում են, որ բջջային հեռախոսը վտանգավոր է երեխաների առողջությանը: Երիտասարդ սերունդը տարբեր կերպ է նայում հեռախոսին:

Արմեն Սարյանի կարծիքով, բջջային հեռախոսը շատ կարևոր է, երբեմն կան պահեր, երբ ինչ-որ բան պետք է հաղորդել մյուսին, ով հեռու է գտնվում ձեզանից, և եթե նրա մոտ հասնելու համար հարկավոր կլինի առնվազն մեկ ժամ, ապա բջջային հեռախոսով դա ընդամենը վայրկյաններ է տևում:

«Չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց հեռախոսի, ես ոչ միայն ցանկացած ժամանակ կարող եմ զանգահարել ուր ուզեմ, որտեղ ուզեմ, այլև կարող եմ հեռախոսով մուտք գործել սոցիալական ցանցեր», – ասում է Արտակ Արշակյանը:

Սակագնային լայն ընտրությունը մարդկանց դրդում է ավելի ու ավելի հաճախ խոսել հեռախոսով:

«Ճիշտն ասած, ես գիտեմ, որ հաճախ բջջային հեռախոսով խոսելը վնասակար է, բայց ոչինչ չես կարող անել: Այնպես է ստացվել, որ տնից հեռու եմ ապրում, և ես ստիպված եմ խոսել իմ ընտանիքի հետ գրեթե ամեն օր՝ մոտ 15 րոպե», – ասում է Յուլիան:

Մարդիկ հաճախակի քայլում են փողոցում, չնայելով նույնիսկ իրենց շուրջը, կարծես նրանք կտրված են աշխարհից, հաճախ վարորդների համար վթարային իրավիճակներ են ստեղծում: Իրավիճակից ելնելով նրանք կորցնում են ժամանակային գիտակցությունը, քանի որ գրվում են կամ պարզապես թերթում են իրենց Facebook-ի էջը:

Լինում է և հակառակը, վարորդները ղեկին խոսում են հեռախոսով, ինչն օրենքով արգելված է: Եվ այդ պատճառով վթարներ շատ են լինում:

«Մոտ մեկ տարի առաջ ես Մառնեուլում վթարի ենթարկվեցի, եթե ես այդ պահին հեռախոսով չզրուցեի, կարող էի խուսափել վթարից: Դրանից հետո ես հազվադեպ եմ ղեկին հեռախոսով խոսում, միայն երբ ծայրաստիճան անհրաժեշտություն կա», – ասում է Գարիկ Եղիազարյանը:

2018 թ.-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում ոստիկանության աշխատակիցները գրանցել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 396 դեպք, մասնավորապես, ղեկին բջջային հեռախոսով օգտվելու պատճառով: Այսօր այդ խախտումը պատժվում է 30 լարի տուգանքով:

50 մարդու հարցումնների ժամանակ 39-ը պատասխանեցին, որ բջջային հեռախոսը վնասակար չէ: 5-ը՝ վնասակար է, բայց և անհրաժեշտ: 6 հոգին ասացին, որ իրենք հեռախոս ընդհանրապես չեն պահում իրենց մոտ, զանգում են տնից: Մեծահասակների մեծ մասը տեղյակ է վտանգների մասին, բայց չեն կարող ստիպել իրենց երեխաներին հրաժարվել, քանի որ այն դարձել է նրանց ամենօրյա կյանքի մի մասը:

Բրատիսլավ Իգիթխանյան