Ախալքալաքի ոստիկանության բաժանմունքը սկսել է հետաքննել Ախալքալաքի մունիցիպալիտետի Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղում տեղի ունեցած սրբապղծությունը:
«Հետաքննությունն է սկսվել ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով, որը ենթադրում է «Մշակութային ժառանգությանը կամ Վրաստանի օրենսդրությամբ պաշտպանված այլ մշակութային հուշարձաններին կանխամտածված վնաս պատճառել»: Հանցանքը նախատեսում է տուգանք կամ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան, Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի և տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված գետնին: