Միջազգային կարտոֆիլի կենտրոնը (CIP) Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությանն է փոխանցել երկրի համար հատուկ մշակված «Կարտոֆիլի սերմացուի արտադրության բարելավման ազգային ծրագիր»:

Պլանը նախատեսում է գործողություններ երեք հիմնական ուղղություններով՝ կարտոֆիլի տեսակների հարմարեցում Վրաստանի պայմաններին, որը բնութագրվում է դեգեներացիայի ցածր աստիճանով, որի հետևանքով բարձր բնական ռեզիստենտությամբ տանում են այդ դեգեներացիան դեպի օրգանիզմներ, սերմացուի որակի պահպանման եւ բարելավման վերաբերյալ գյուղատնտեսական պրակտիկայի բարելավում, ինչպես նաեւ սերտիֆիկացված տնկանյութի ռազմավարական օգտագործում:

Փաստաթուղթը պատրաստվել է «Վրաստանում գյուղատնտեսական կենսապահովման պայմանների բարելավումը գյուղում. Կարտոֆիլի տեղական սերմարտադրության համակարգում առողջ սերմացուի արտադրության միասնական մոտեցման ներդրում» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է CIP ի կողմից, Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության ստորադասությունում գտնվող Գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի, Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի եւ Վիեննայի BOKU ագրարային համալսարանի հետ համատեղ, Ավստրիայի զարգացման գործակալության (ADA) ֆինանսական աջակցությամբ:

Գյուղատնտեսության ԱՀԿ-ի տնօրեն Լեւան Ուջմաջուրիձեն նշել է, որ ծրագիրը նպատակ ունի խթանել Վրաստանում առողջ, բարձրորակ սերմացուի արտադրությունը, ընդ որում այնպիսի քանակությամբ, որը թույլ կտա արտադրել ներմուծման փոխարինումը:

«Կարտոֆիլագործությունը Վրաստանի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկն է: Օրեցօր երկրում կարտոֆիլի պահանջարկը աճում է: Միեւնույն ժամանակ, մեկ հեկտարի բերքատվությունը այստեղ շատ ցածր է, եթե առաջատար օտարերկրյա պետություններում այն կազմում է 30-50 տոննա կամ ավելի, Վրաստանում այն չի գերազանցում 12 տոննան: Դրա գլխավոր պատճառը ֆերմերների կողմից անառողջ, կոնկրետ տարածաշրջանի համար ոչ ստանդարտ եւ անհամատեղելի սերմացուի օգտագործումն է: CIP-ի եւ Գյուղատնտեսության ԳՀԿ- ի կողմից իրականացվող ծրագիրը նախատեսում է կարտոֆիլի սերմացուի արտադրության ժամանակակից մոտեցման ներդրում, որը ներառում է ինտեգրված մոտեցում, ներառյալ տարբեր գենոտիպերի Վրաստան ներմուծումը, դրանց վերարտադրումը եւ հարմարեցումը երկրի տարբեր շրջաններին, հատկապես բարձրալեռ շրջաններում առավել նախընտրելի սերմացու ստանալու համար: Առողջ սերմացուն նախապայման է կարտոֆիլի բարձր բերքատվության եւ Վրաստանի շուկայում աճող պահանջարկի բավարարման համար: Ծրագրի նպատակն է խթանել Վրաստանում որակյալ սերմացուի արտադրությունը այնպիսի քանակության, որը լիովին բավարարի տեղական պահանջարկը: Կարծում եմ, դրան կարելի է հասնել մի քանի տարվա ընթացքում: Ավելին, օրակարգում կարող է երևան գալ արտահանման հարց: Ուզում եմ նշել, որ Վրաստանի հողը և կլիմայական պայմանները թույլ են տալիս այստեղ բարձրորակ առողջ սերմացու ստանալ », – հայտարարել է EastFruit-ին Ուջմաջուրիձեն:

Նա նշեց, որ ԳՀԿ-ում կա (in vitro) բույսերի վերարտադրման եւ անվիրուս սերմացուի հետազոտման լաբորատորիա, որը թույլ է տալիս անկացնել նոր գենոտիպերի փորձարկում, դրանց հարմարեցում, տնկանյութերի արտադրություն եւ դրնաց վերաբերող բոլոր այլ անհրաժեշտ աշխատանքները:

Ինչպես «EastFruit» – ին ասել է CIP –ի ներկայացուցիչ Ռուսուդան Մդիվանին, «2017 թ. Մեկնարկած եռամյա ծրագրի հիմնական նպատակն է, ներառյալ գիտական, կրթական եւ գործնական ուղղությունները, Վրաստանում բարելավել կարտոֆիլագործությունը, ինչի համար, առաջին հերթին, անհրաժեշտ է բարելավել սերմացուի որակը:

«Մենք, Լիմայում(Պերու) գտնվող Միջազգային կարտոֆիլի կենտրոնի գլխավոր գրասենյակում ունենք գենետիկ բանկ, որտեղ պահպանվում է ավելի քան 3 հազար կարտոֆիլի սորտեր: Ծրագրի շրջանակներում մենք Վրաստան ենք ներմուծել 76 նոր սորտի կարտոֆիլ, որն ունի բարձր դիմադրություն վիրուսների նկատմամբ, որոնք ընտրվել են հողակլիմայական պայմաններից ելնելով: Այնուհետեւ դրանցից ընտրվել է 28 սորտ, որոնք ցույց են տվել ամենաբարձր բերքատվություն եւ տեղացի ֆերմերների մոտ մեծ պահանջարկ են վայելել: Այս սորտերի ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, եւ մենք ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին (այն կտևի մինչեւ 2020 թ. հուլիսը), մենք կընտրենք Վրաստանի համար առավել օպտիմալ 3-4 սորտ եւ կկատարենք համապատասխան գրանցում: Մենք կոմերցիոն կազմակերպություն չենք եւ չենք վաճառում սորտեր, մենք պարզապես օգնում ենք երկրներին: Մեր կողմից Վրաստան ներկրած կարտոֆիլի սորտերը փոխանցել ենք Գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոնին (ԳՀԿ), եւ հետագա փորձարկումները իրականացվում են այնտեղի մասնագետների հետ համատեղ, այդ թվում ԳՀԿ-ի լաբորատորիայում: Մենք նաեւ ԳՀԿ-ի համար բերել ենք նոր տեխնոլոգիաներ: Բացի այդ, մշակել ենք ռազմավարական փաստաթուղթ Վրաստանում կարտոֆիլի սերմարտադրության զարգացման համար, որը հանձնվել է բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությանը », – EastFruit-ին պատմեց Ռուսուդան Մդիվանին:

Նա նշել է, որ մի քանի տարի առաջ (2012 թ.-ին) CIP- ի աջակցությամբ արդեն գրանցվել են վրացական անուններով 3 կարտոֆիլի սորտ՝ «մեսխուրի», « մեսխուրի ծիթելի»(կարմիր) եւ «ջավախեթուրի»: «Դրանք նույնպես բերվել էին Պերուից եւ այժմ շատ տարածված են ֆերմերների շրջանում: Այս սորտերը լավ են աշխատում, բայց կենսաբազմազանության տեսանկյունից պետք չէ կանգնել միայն դրանց վրա: Անհրաժեշտ է փորձել բոլոր նոր սորտերը, ուսումնասիրել, թե որն է ամենահեռանկարայինը երկրի տարբեր շրջաններում », – ասում է Ռուսուդան Մդիվանին:

Ինչպես հայտնում է CIP-ը, նախագիծը մինչ օրս իրականացրել է 34 վերապատրաստում, որին մասնակցել են գյուղատնտեսական տեղեկա-խորհրդատվական ծառայությունների 22 ներկայացուցիչներ, 120 գիտնականներ եւ մոտ 150 ֆերմերներ:

Ըստ CIP- ի, Վրաստանում կարտոֆիլի ցանքատարածքը մոտ 20,000 հեկտար է: Մեկ շնչի կարտոֆիլի տարեկան սպառումը 55 կգ է:

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թվականին սերմացու կարտոֆիլի ներմուծումը կազմել է 235.4 հազար դոլար, 2018 թվականին այն աճել է մինչեւ 601.1 հազար դոլարի: Կարտոֆիլի սերմերի ներմուծման վերաբերյալ առանձին տվյալներ չեն հրապարակվում:

Նյութը վերցված է East Fruit-ից