Թունաքիմիկատների և ագրոքիմիկատների իրացնողներն արդեն պարտավոր են դրանք վաճառել միայն հատուկ առևտրի համար նախատեսված վայրերում: Ապրանքների այս կատեգորիան կվաճառվի որպես մեծ վտանգ ներկայացնող ապրանք:

Վրաստանի Սննդի ազգային գործակալության տվյալներով, երկրի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն, գործարար-օպերատորներին, որոնց գործունեությունը կապված է բույսերի պաշտպանության համար միջոցների պահեստավորման և վաճառքի հետ, ապրիլի 1-ից հարկավոր կլինի Գործակալության կողմից համապատասխան թույլտվություն ստանալ՝ այսպես կոչված ճանաչում:

Ազգային սննդի գործակալությունը որոշում կկայացնի վերահսկողության արդյունքների ճանաչման մասին: Առանց ճանաչման կմնան այն բիզնես-օպերատորները, որոնք թունաքիմիկատները և ագրոքիմիկատները չեն վաճառում հատուկ առևտրի համար նախատեսված վայրերում կամ բնակելի տարածքում գտնվող մեծածախ իրացման կետում, ինչպես նաև թռչունների և կենդանիների կանգառման վայրերի կամ սննդի կետերի և ջրամատակարարման օբյեկտների մոտակայքում:

«Այս փոփոխությունները նախատեսված են կանխարգելելու մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտման վնասների համապատասխան ռիսկերը», – նշում են Գործակալությունից:

Վերջին շրջանում՝ ներկայացված նորարարությունների մասին, բիզնես-սեկտորի տեղեկատվականացման նպատակով, սննդի ազգային գործակալության ներկայացուցիչները երկրի տարբեր տարածաշրջաններում հանդիպումներ են անցկացնում:

Վրաստանում գյուղատնտեսական նշանակության քիմիակատների նյութերի ներկրման և շրջանառության հարցերը կարգավորվում են «Թունաքիմիկատների և ագրոքիմիակատների մասին» օրենքով, ինչպես նաև մի շարք նորմատիվ ակտերով:

Նյութը՝ East Fruit-ից