«Եվրատեսիլ» 64-րդ միջազգային մրցույթը տեղի կունենա Իսրայելի ամենախոշոր քաղաքներից մեկում` Թել-Ավիվում: Վրաստանի ներկայացուցիչ Օթո Նեմսաձեն մայիսի 14-ին (առաջին կիսաեզրափակիչ) կներկայանա 11-րդ համարի ներքո, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուհի Սարգսյանը՝ մայիսի 16-ին (երկրորդ կիսաեզրափակիչ) առաջին համարի ներքո:

Իսրայելում մրցույթն անցկացվելու է երրորդ անգամ, 2018 թ.-ին երկրի հաղթանակից հետո՝ Նետա Բարզիլայի կողմից կատարված «Toy» երգով: Առաջին, երկրորդ կիսաեզրափակիչները և մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին, 16-ին և 18-ին: Ընդհանուր առմամբ «Եվրատեսիլ 2019-ին» կմասնակցեն 42 երկրներ:

Մասնակիցների ելույթների հաջորդականությունը ներկայացվել է վերջերս, դրանք հաստատվել են պրոդյուսերների կողմից: Նրանք շոու են անում, և նպատակն է ստեղծել ամենա հետաքրքիր հեռուստատեսային երաժշտական մրցույթը, մեկնաբանել են Eurovision.tv կայքում:

Մայիսի 14-ին առաջին կիսաեզրափակիչ համերգին ելույթ կունենա Վրաստանի ներկայացուցիչ՝ Օթո Նեմսաձեն, ով կներկայանա կոմպոզիտոր Ռոման Գիորգաձեի «Քայլիր միայն առաջ» երգով՝ 11-րդ համարի ներքո: Այս երգը վրացերենով է:

Օթար Նեմսաձեն վրացական քաղաք Գորիից է, Իվ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանի բիզնես ֆակուլտետի շրջանավարտ է: Սակայն, երգիչը իրեն չնվիրեց բիզնեսին և նախապատվությունը տվեց երաժշտությանը, որը մանկուց իր տարերքն էր:

Նեմսաձեի երաժշտական կարիերան Վրաստանում սկսվել է 2010 թվականին, երբ նա դարձել է վրացական հեռուստատեսային վոկալային շոու «Ջեոսթար»-ի հաղթող: Նա շատ լավ էր ներկայացել «10 + 10» ուկրաինական-վրացական շոուում, իսկ 2013 թ.-ին հայտնի դարձավ նաև Ուկրաինայում, հայտնվելով «Ուկրաինայի Ձայն»-ի եզրափակչում: Վերադառնալով Վրաստան, 2015 թվականին նա երկրորդ տեղը գրավեց «Էրթի էրթշի» (2015) հեռուստանախագծում: Նա գրում է երգեր և նախընտրում է ջազ, բլյուզ, ռոք և փոփ ոճի երաժշտություն:

Երկրորդ կիսաեզրափակիչը կբացի Հայաստանը:

Հայաստանն այս երգի մրցույթին մասնակցում է 12-րդ անգամ: Այս 12 տարիների Հայաստանի լավագույն արդյունքը չորրորդ հորիզոնականն է, որը նա նվաճել է երկու անգամ՝ 2008 թվականին Սիրուշոյի «Քելե, Քելե» երգով և 2014 թվականին Արամ Mp3–ի կատարմամբ «Not Alone» երգով:

Հայաստանը 2011 և 2018 թվականներին երկու անգամ չի կարողացել անցնել եզրափակիչ փուլ և մեկ անգամ հրաժարվել է մասնակցությունից՝ 2012 թ.-ին:

Նա հասել է հայաստանյան «X-Factor»-ի եզրափակիչ փուլ: Օթո Նեմսաձեին և Սրբուկին համախմբում են ինչպես երաժշտության հանդեպ սերը, այնպես էլ Ուկրաինան: 2018 թ.-ին նա մասնակցել է «Ուկրաինայի ձայնը» շոուին, որտեղ նա զբաղեցրել է չորրորդ տեղը, եղել է Պոտապի թիմում: 2012 թ.-ին նա ստեղծել է իր սեփական երաժշտական խումբը` Allusion Band-ը: 2016 թվականին նա թողարկել է իր առաջին «Եթե կարող ես» դեբյուտային սինգլը: