Այսօր, առավոտյան Խուլգումո գյուղի երիտասարդներն ուխտի գնալով Ճգնավոր կամ Վանք կոչվող սրբատեղի տեսել են, որ մատուռում ամեն ինչ տակնուվրա է արված, սրբապատկերները կոտրված են ու թափված:

Խուլգումո գյուղի երիտասարդները շատ վրդովվել են, երբ տեսել են այդ տեսարանը։

«Առավոտյան սրբավայր էինք գնացել, տեսանք ամեն ինչ ջարդած ու թափած: Ինչ որ մարդիկ մտել են՝ նկարների վրա գծեր են քաշել, ջարդել, փչացրել: Վանքը մեր սրբատեղին է, մարդիկ այստեղ ուխտի են գալիս, սրբապատկերներ են դնում, մոմ վառում, հասկանում եք, մեր սրբատեղին ինչ-որ մարդիկ անարգել են: Մենք չգիտենք ինչ անենք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Խուլգումո գյուղի երիտասարդներից մեկը:

srbapatker1

srbapatker

Երիտասարդները նշում են, որ ինչ որ մարդիկ հարձակվել են իրենց սրբատեղիի վրա: Նրանք ասում են, որ պատկան մարմինները պետք է համարժեք գործողություններ իրականացնեն:

srbapatker2

Տեսանյութը և լուսանկարները Jnews-ին են տրամադրել Խուլգումո գյուղի երիտասարդները:

Հարկ է նշել, որ այս սրբատեղին ստացել է մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ։

Կարդացեք նաև.

“Ճգնավոր”, “Վանք”, կամ “Ծաղկավանք”