Կուտակային կենսաթոշակային համակարգի 40 տարեկանից բարձր շահառուները, ովքեր ավտոմատ կերպով ներառվել էին այս համակարգում եւ ովքեր ցանկանում են դուրս գալ այդ համակարգից, արդեն կարող են դա անել: Սակայն նրանք պետք է դիմեն Ախալքալաքի սոցիալական գործակալության ծառայությանը՝ միայն յուրաքանչյուրի համար սահմանված ժամանակահատվածում:

Այն աշխատողները, ովքեր 2018 թ. Օգոստոսի 6-ի դրությամբ դարձել են արդեն 40 տարեկան մասնակցությունը կենսաթոշակային համակարգում կամավոր է: Նրանք, ովքեր ցանկանում են դուրս գալ համակարգից, կարող են դիմել Ախալքալաքի սոցիալական գործակալության ծառայությանը: Սակայն դիմումը հնարավոր է գրել միայն կենսաթոշակային գործակալության կայքում, յուրաքանչյուր շահառուի անձնական էջում նշված ժամանակահատվածում:

«Հաշվապահները պետք է բոլոր աշխատողներին տրամադրեն յուրաքանչյուրի մուտքանունը եւ գաղտնաբառը (աշխատակիցների տվյալները գործատուի էջում են), որի միջոցով աշխատողները կարող են մուտք գործել իրենց էջ եւ իմանալ, թե համակարգից դուրս գալու համար երբ պետք է դիմել: Մարդիկ պետք է գան ինքնությունը հաստատող վկայականով, ես կնայեմ, կհաստատեմ նույնականացումը, կտպեմ թերթը, կտամ որպեսզի ստորագրի եւ վերջ, իսկ երեք ամսվա ընթացքում պահված գումարը պետք է անմիջապես փոխանցեն այդ անձի հաշվեհամարին », – ասում է Ախալքալաքի սոցիալական գործակալության ավագ մասնագետ Դալի Աղդգոմելաձեն:

Տվյալ՝ www.pensions.ge կայքում յուրաքանչյուր անձ, ով ներգրավված է կուտակային կենսաթոշակային համակարգում, կարող է վերահսկել իր գումարները: Այս էջում կա նաեւ հնարավորության մասին տեղեկություն եւ տեղեկություն այդ համակարգից դուրս գալու ժամանակի մասին:

Ըստ Դալի Աղդգոմելաձեի, արդեն ապրիլի 1-ին 10 մարդ դիմել է համակարգից դուրս գալու համար:

«Ես խնդրում եմ բոլորին դիմել մեզ ապրիլի 24-ից հետո, քանի որ համակարգը նոր է, եւ ոչ բոլոր կազմակերպություններն են ժամանակին լրացրել հայտարարագրերը եւ կայքը դեռևս լիարժեք չի աշխատում: Մեր մոտ մի քանի անգամ չգալու համար, ավելի լավ է կլինի գալ ապրիլի 24-ից հետո»,- ասում է Դալի Աղդգոմելաձեն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում գործարկվել է կուտակային կենսաթոշակային համակարգ:

Աշխատողները պետք է իրենց եկամտի 2 տոկոսը փոխանցեն կենսաթոշակի հաշվին, 2 տոկոսը փոխանցում է գործատուն, եւ եւս 2 տոկոսը՝ պետությունը:

Կուտակային կենսաթոշակային համակարգին կարող են մասնակցել Վրաստանի բոլոր քաղաքացիները, աշխատողները, ինքնազբաղ անձինք, ինչպես նաեւ Վրաստանում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

40 տարեկանից ցածր անձանց համար համակարգում մասնակցությունը պարտադիր է, իսկ նրանք, ում 40 տարին լրացել է 2018 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ՝ մասնակցությունը կամավոր է:

Շուշան Շիրինյան