Մարտի 31-ին Ախալքալաքի թիմը Շիդա-Քարթլիում, Գորիում, Վրաստանի Off Road առաջնության առաջին փուլում գրավել է առաջին հորիզոնականը:

Մասնագիտացված արտաճանապարհային տրանսպորտային միջոցներ, ցեխ, անանցանելի ճանապարհներ, ձորեր, առուներ և ադրենալին: Այսպես է անցել Գորիում տեղի ունեցած OFF Road առաջնությունը, որին մասնակցում էր Ախալքալաքից երկու հոգուց բաղկացած թիմը: Մասնակցում էին Վրաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից՝ 30-40 թիմ:

Off road 2

Վրաստանի Բաց առաջնությունը կազմակերպվել էր Վրաստանի Off Road Ֆեդերացիայի կողմից, տեղական Off Road Club-ի աջակցությամբ: Մրցում էին տարբեր կատեգորիաներում՝ անցնելով 1 կիլոմետր 400 մետր երթուղին: Ախալքալաքի թիմը՝ Միշա Քթոյանն ու Արսեն Կարապետյանը C2 կարգում առաջին տեղը գրավեցին և ստացան պատվոգիր և խորհրդանշական դրամական մրցանակ: