Ցանկացած հաստության պոլիէթիլենային պարկերի արտադրությունը, ներմուծումը եւ վաճառքը այսօրվանից Վրաստանում արգելվում է:

Կանոնակարգի կանոնների խախտման համար ձեռնարկատերը կտուգանվի 500 լարիով, եւ նրա ապրանքը կառգրավվի: Խախտումը կրկնվելու դեպքում պատժամիջոցների չափը կկրկնապատկվի:

Պարկերը արտադրողներին կվերահսկի Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարության բնապահպանության վարչությունը: Ներմուծման վերահսկողությունը կիրականացնի ֆինանսների նախարարության մաքսային ծառայությունը: Տեղական սպառողները կստուգվեն տեղական իշխանությունների կողմից: