2019 թ.-ի հունվար-փետրվարին գրանցված հանցագործությունների վիճակագրությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 31,56%-ով, – այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:

Նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն, 2019 թ. հունվար-փետրվարին արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 11,671, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 8,871 հանցագործություն:

Միևնույն ժամանակ, հանցագործությունների բացահայտման վիճակագրությունը նվազել է:

2019 թ. հունվար-փետրվարին, Ներքին գործերի նախարարության կողմից բացահայտվել է գրանցված հանցագործությունների 24,07%-ը, իսկ 2018 թ. նույն ժամանակահատվածում` գրանցված հանցագործությունների 31,07%-ը: