Ախալքալաքի մունիցիպալիտետից անօթեւան շներին կենդանիների ապաստարան տեղափոխման տենդերը շահել է «Վեկտրա» ընկերությունը:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետը կրկին տենդեր է հայտարարել անօթեւան շներին ապաստարան տեղափոխման համար, ինչպես նաև ստերիլիզացման, որձատման, պատվաստման եւ նույնականացման համար: Դրա համար մունիցիպալիտետը հատկացրել է 21,186 լարի:

Առաջին անգամ տենդերը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չեն եղել: Տենդերի կրկնակի հայտարարման ժամանակ, այս աշխատանքներն իրականացնելու կամք է հայտնել միայն ՍՊԸ «Վեկտրա» ընկերությունը՝ Օզուրգեթիից, որն էլ հաղթել է մրցույթը:

Մեկ տարվա ընթացքում ընկերությունը պարտավորվում է հավաքել եւ տեղափոխել Օզուրգեթիի իր կացարան մոտավորապես 250 անօթևան շների:

«Մենք աշխատանքը կսկսենք ապրիլի 1-ից, այցելությունները կլինեն ամսական 2 անգամ: Մեր ընկերությունն ունի իր սեփական կացարանը եւ մենք շներին կտեղափոխենք այնտեղ », – ասաց «Վեկտրա» ընկերության ներկայացուցիչը:

Ախալքալաքի մունիցիպալիտետն երրորդ տարին է անընդմեջ գումար է հատկացնում անօթեւան շներին ապաստարան տեղափոխման համար: Երկու տարվա ընթացքում մունիցիպալիտետից հանել կամ ստերիլիզացրել են մոտ 600 շուն: 2017 եւ 2018 թթ. տենդերը շահել էր անհատ ձեռնարկատեր Մարինա Ջանելիձեն Օզուրգեթիից:

Շուշան Շիրինյան