Մրցակցության գործակալությունը սկսել է ուսումնասիրել դեղարգործական շուկան՝ այս բնագավառում մոնոպոլիստների կամ կարտելային գործարքների առկայության ուղղությամբ: Նախատեսվում է ուսումնասիրել գնային քաղաքականությունը շուկայում ամենապահանջված դեղամիջոցների նկատմամբ: Ներկայումս ընթանում է տեղեկատվության ընդունման և մշակման գործընթացը:

«Մոնիտորինգի խումբը ուսումնասիրում է դեղագործական շուկան և բացահայտում է հակամենաշնորհային օրենքի խախտումները: Խոսքը վերաբերում է հասարակության համար այնպիսի զգայուն խնդիրների մասին, ինչպիսիք են դեղորայքի գները՝ գործակալությունը կուսումնասիրի, թե որքան արժեն այս կամ այն դեղերը ներմուծման դեպքում, և ինչ գնով են դրանք վաճառում տեղական ընկերությունները: Մեզ համար ամենակարևորն է, պարզել, արդյոք կա մոնոպոլիա կամ կարտելային գործարքներ՝ դեղերի ոչ շուկայական և անարդար բարձր գների նպատակով», – հայտարարում է գործակալությունը:

Դեռևս հայտնի չէ, երբ կավարտվի առաջին փուլը, և երբ է նախատեսվում ավարտել ուսումնասիրությունը:

«Դժվար է ասել, թե որքան ժամանակ կպահանջվի մանրամասն շուկայի ուսումնասիրության համար, քանի որ խոսը վերաբերում է մեծ շուկայի մասին եւ մեծ քանակով ընկերությունների մասին: Գործակալությունն աշխատում է, եւ ուսումնասիրության արդյունքները կհրապարակի, երբ դրանք հայտնի կլինեն: Այժմ ընթանում է մոնիտորինգի գործընթացը, որն, ըստ գործող օրենսդրության, չունի ժամկետների մեջ սահմանափակում և կոնկրետ ժամկետներ», – հայտարարում է գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության, շուկայական մոնիտորինգը վերաբերում է ոչ միայն առանձին դեղատնային ցացներին, այլ ոլորտին ամբողջությամբ, և ապահովում է իրավական և տնտեսական վերլուծությունը: