Եղանակային պայմանների վատթարացման հետևանքով, Վրաստան-Ռուսաստան սահմանի ուղղությամբ՝ Կազբեկի Լարս անցակետում գործում են սահմանափակումներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի պարեկային ոստիկանությունը:

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի հատվածում արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտների երթևեկությունը։ Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։

Ի դեպ Գուդաուրի Կոբի ճանապարահատվածում մեքենաները պետք է շարժվեն առանց կանգառի և ձնահյուսից պաշտպանված թունելների միջոցով: Կանգառն արգելվում է Մլետա Գուդաուրի հատվածում (Քվեմո Մլետա գյուղից 85 կմ դեպի ճանապահրը):

Ճանապարհը վերահասկում է պարեկային ոստիկանությունը: