Նախնական տվյալներով, 2018 թվականին ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 41 077 5 մլն լարի, ինչը 8,5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Վրացստատ»-ը:

Ըստ նրանց տվյալների` ՀՆԱ-ի իրական աճը 2018 թ.-ին, նախորդ տարվա համեմատ սահմանվել է 4,7 տոկոսով, իսկ դեֆլյատորի տոկոսային փոփոխությունը` 3,6 տոկոսով:

ՀՆԱ-ի ճյուղային կառուցվածքում ամենամեծ բաժնեչափերը բաժին են ընկնում առևտրին (17,0%) և արդյունաբերությանը (17,0%): Հաջորդ հորիզոնականներում են՝ տրանսպորտը և հաղորդակցությունը (10,2%), շինարարությունը (9,3%), պետական կառավարումը (8,2%), գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը (7,7%), անշարժ գույքի գործառնությունները, վարձակալությունը և օգտատերերին ծառայությունների մատուցումը (7,4%), առողջապահությունը և սոցիալական աջակցությունը (5,8%):

Հաշվետու ժամանակահատվածում աճը գրանցվել է հետևյալ ոլորտներում` ֆինանսական գործունեություն (13,5%), կոմունալ, սոցիալական և անձնական ծառայությունների մատուցում (13,2%), անշարժ գույքի գործառնություններ, վարձակալություն և օգտատերերին ծառայությունների մատուցում (12,1%), ռեստորաններ և հյուրանոցներ (9,7%), տրանսպորտ ( 9,4%), հանքարդյունաբերություն (7,6%), առողջապահություն և սոցիալական աջակցություն (6,2%), առևտուր, ավտոմեքենաների վերանորոգում, կենցաղային ապրանքներ և անձնական իրեր (5,9%), հաղորդակցություն (5,8%):

«Վրացստատ»-ի տվյալներով, շինարարության ոլորտում նկատվում է անկում (-3,1%):