Ազգային բանկում տեղաբաշխված կենսաթոշակային խնայողություններին եկամտի տեսքով փոխանցվել է 84,075 լարի: Տեղեկատվությունը հասանելի է բանկի կայք-էջում:

Մարտի 20-ի դրությամբ, Ազգային բանկում բացված Կենսաթոշակային հիմնադրամի հաշիվները կազմել են 40 291 907 լարի: Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա այն համապատասխանում է պետության դրամավարկային քաղաքականության դրույքաչափին եւ այս պահին կազմում է 6,75 տոկոս: Համաձայն դրամաքանակի, հաշվեգրված շահույթն ավելանում է եւ այս պահի դրությամբ օրական 7,189 լարի է:

Ընդհանուր առմամբ կենսաթոշակային խնայողությունների գումարը գերազանցել է 100 միլիոն լարին: Միջոցների մի մասը տեղադրված է կոմերցիոն բանկերի հաշիվներում:

Կենսաթոշակային հիմնադրամի կառավարումը կսկսվի Ներդրումային խորհրդի գործակալության ձեւավորումից հետո: