«Վիրահայերի միություն»-ը բոլորին հրավիրում է մասնակցելու Սայաթ-Նովայի անվան ստեղծագործական մրցույթին, որը նվիրված է «Վարդատոնին»: Ամենամյա տոնակատարություն-փառատոնը՝ նվիրված հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովային, տեղի կունենա մայիս ամսվա ընթացքում:

«Վարդատոն» մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել արվեստի ցանկացած ստեղծագործություն՝ ըստ Ձեր նախապատվության: Անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը 50/60 սմ: Մրցույթին կարող են մասնակցել ներկայացնելով ձեռքի աշխատանքներ, կոլաժներ, նկարներ:

Ստեղծագործական մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել ներկայացված նմուշը և տեղադրել ստեղծագործական մրցույթի համար ստեղծված միջոցառման նկարների ալբոմում, որը գտնվում է «Վիրահայերի միության» ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/events/2377086108990714/։ Նկարը տեղադրելիս անպայման նշեք հեղինակի անունը, ազգանունը և Ձեր աշխատանքի անվանումը։ Մրցույթն անցկացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։