Մարտի 16-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարտիկամ գյուղի դպրոցում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա «Էտալոն» ինտելեկտ առաջնության երկրորդ փուլը: Մրցույթի հաղթող Սիմոն Էլիզաբարյանը ճանաչվել է «Ախալքալաքի էտալոն – աշակերտ», նա արդեն մասնակցելու է Թբիլիսիում կայանալիք համազգային մրցույթին:

Մրցույթի մեկնարկից առաջ «Էտալոն» նախագծի հեղինակ Գոչա Տղեշելաշվիլին մեկ անգամ &ս շնորհավորել է 2017 – 2018 թթ. ուսումնական տարվա «Ախալքալաքի էտալոն – աշակերտ»-ին՝ Իրակլի Շավաձեին և նրան շնորհել է դպրոցի պատվավոր ներկայացուցիչների ոսկե ֆոնդի մասնակցի դիպլոմը, իսկ Ափնիայի նրա հայրենի դպրոցին հանձնել է «Էտալոն – աշակերտի» դաստիարակման համար դիպլոմ: Նա նաև պատվոգրեր է հանձնել՝ առաջին փուլում 51 միավորից բարձր հավաքած աշակերտներին:

Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, փոխնահանգապետ Գիորգի Միքելաձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

etalon_3

Մրցույթին մասնակցում էին Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի 85 աշակերտներ: Հարցերը տրվում էին տարբեր առարկաներից: Մրցույթը վարում էին՝ Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը և «Էտալոն» նախագծի հեղինակ Գոչա Տղեշելաշվիլին: Հարցերը վրացերենով էին, նրանց, ովքեր չէին տիրապետում լեզվին, օգնում էին թարգմանության հարցում: Առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Կարտիկամ գյուղից երկու աշակերտ եւ Տուրցխ գյուղից մեկ աշակերտ:

Առաջին տեղը զբաղեցրել է Կարտիկամ գյուղից Սիմոն Էլիզբարյանը` 86 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է Տուրցխ գյուղից Ստեփան Ավետիսյանը՝ 85 միավորով: Երրորդ տեղը գրավել է Դավիթ Չեչելյանը՝ Կարտիկամ գյուղից, նա վաստակել է 81 միավոր:

Հարցին, թե արդյոք բարդ է պատասխանել հարցերին, աշակերտները պատասխանել են, որ շատ բարդ չէր, խանգարում էր միայն լեզվի թերի իմացությունը:

etalon_1

Ֆաինա Էլիզբարյանը հպարտ է, որ «Էտալոն-աշակերտ» Սիմոն Էլիզբարյանի մայրն է:

«Որպես մայր, ես շատ ուրախ եմ իմ որդու համար: Որդիս, իրոք ցանկանում էր հաղթել այս մրցույթում, եւ դա նրա մոտ հաջողվեց», – ասում է նա:

Կատարիկամի գյուղի ուսուցիչը նույնպես հպարտ է:

«Ես շատ ուրախ եմ, որ երկու տարի անընդմեջ, 240 աշակերտների միջև իմ աշակերտները մասնակցում են և, իհարկե, նաև պատվավոր տեղեր են զբաղեցնում», – ասում է Թամարա Ստեփանյանը:

Դպրոցի ուսուցչաական կազմը հիացած էր իրենց աշակերտների հաջողությամբ: Որոշ ծնողներ նույնիսկ ուրախությունից լաց էին լինում:

Հաղթողներին շնորհավորեց նաև քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

2018 – 2019 թթ. ուսումնական տարում «Էտալոն» ինտելեկտուալ մրցույթն այցելում է երկրի բոլոր քաղաքները կամ մունիցիպալիտետները և հայտնաբերում է «Էտալոն-աշակերտներին»: Այնուհետեւ նրանք կմասնակցեն «Էտալոն» համազգային մրցույթին:

etalon_2

Բրատիսլավ Իգիթխանյան