Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտն աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա իր զեկույցում նշել է, այս հարցի առնչությամբ Վրաստանի խախտումները և ձեռքբերումները, խախտումների թվում նաև նշված է Ախալքալաքում 2018 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած միջադեպը:

«Քաղաքական կուսակցությունները և քաղաքական մասնակցությունը» զեկույցի գլխում ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ քաղաքական ճնշումը դեռևս Վրաստանի համար խնդիր է, և, մասնավորապես, նշում է 2018 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում միջադեպերի առկայությունը: Ախալքալաքում տեղի ունեցած այսպիսի միջադեպերից մեկի ժամանակ՝ ՄԱՇ-ի (Միասնական ազգային շարժում) չորս ակտիվիստներ ծեծի էին ենթարկվել և ստացել վնասվածքներ, ինչը բավականին լուրջ էր, որը պահանջեց մի քանի օր հոսպիտալացում: Ներքին գործերի նախարարությունը «Վրացական երազանք»-ի 5 ակտիվիստներին մեղադրանք է առաջադրել բռնություն կիրառելու համար», – ասվում է զեկույցում:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է տարեկան զեկույցն աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ: Վրաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ փաստաթուղթը բաղկացած է 47 էջից:

Զեկույցում շոշափված են Վրաստանում կոռուպցիայի հետ կապված խնդիրները: Հասարակական կազմակերպությունների հղումով, Պետական դեպարտամենտը գրում է, որ իրավապահ մարմիններն ունեն անկախության խնդիր, ինչը նպաստում է բարձր մակարդակի կոռուպցիային: Զեկույցում նաև քննարկվում է կոռուպցիայի և բռնության հետ կապված մեղադրանքները, որոնք անցյալ տարի հրապարակվել էին գաղտնի ձայնագրություններում:

«Նշելով, որ փոքր կաշառքների դեպքերը հազվադեպ են, «Միջազգային թափանցիկությունը» երկրում կոռուպցիան դեռևս համարում է լուրջ խնդիր», – գրում է Պետական դեպարտամենտը:

Զեկույցում հիշատակվել է նաև նախընտրական շրջանում տարածված ձայնագրությանը, որտեղ կան Միրզա Սուբելյանին և Զազա Օքուաշվիլին:

Պետական դեպարտամենտը գրում է, որ նոյեմբերի տվյալներով, 14 այն ժամանակվա և նախկին պետական պաշտոնյաները մեղադրվում էին կաշառք վերցնելու մեջ, իսկ ևս 79-ը` փողերի յուրացման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: Իսկ հուլիսին, ենթակառուցվածքների և տնտեսության նախկին նախարարները հարցաքննվել են կոռուպցիոն բարձր մակարդակի գործի առնչությամբ:

«Որոշ դիտորդներ համարում են, որ այս գործերը քաղաքականապես մոտիվացված են», – գրում է Պետական դեպարտամենտը:

Զեկույցում նշվում է նաև Մուխթարլիի գործը, որի անհետացման մեջ մասնակցում էին վրացական իշխանությունները, նշվում է նաև բանտերում տիրող իրավիճակը:

«Թեև Վրաստանի բանտերում պայմաններն ընդհանուր առմամբ բարելավվել են, սակայն մնում են դեռևս հները, որոնցում ոչ մարդկային պայմաններ են», – նշվում է փաստաթղթում: