Արտասահմանյան երկրների քաղաքացիներն իրավունք կունենան գյուղատնտեսական նշանակության հողեր ստանալ ժառանգաբար:

Այս մասին լրագրողներին հայտարարել է Խորհրդարանի ագրարային հարցերով կոմիտետի ներկայացուցիչ Օթար Դանելիան, որը հկ-ներին է ծանոթացնում նոր օրգանական օրենքին:

«Այլ պետույթան քաղաքացին, որպես ֆիզիկական անձ իրավունք չունի գյուղատնտեսական հող գնել, սակայն վարձակալության իրավունքն անսահամանափակ է: Իրավաբանական անձի դեպքում, գերիշխող դիրքում պետք է լինի Վրաստանի քաղաքացին կամ սուբյեկտը: Ժառանգության մասով, մենք մտածում ենք լայնացնել այդ ուղղությունը մի շարք արտոնություններ մտցնել», – հայտարարել է Օթար Դանելիան:

Սահմանադրական դատարանի կողմից օտարերկրացիներին հող վաճառելու մորատորիումի վերացման հիմքներից մեկն էլ հենց ժառանգության խնդիրն էր:

«Այս սուբյեկտները նոր օրենքի հետ այս խնդիրները չունեն»,- հայտարարել է Օթար Դանելիան:

Նյութը՝ 1TV.ge