Այսօր, մարտի 7-ին Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել է՝ բարձրալեռ շրջաններում պետական սեփականությունում առկա արոտավայրերի ռացիոնալ կիրառման պետական ծրագրի շրջանակներում 2019 թվականին Ախալքալաքի, Ծալկայի, Դմանիսիի մունիցիպալիտետներում կկառուցվեն կաթի վերամշակման ձեռնարկություններ:

Կաթի վերամշակման գործարանն Ախալքալաքի շրջանում կկառուցվի Կոթելիա գյուղում: Նախնական տվյալներով գործարանը օրական 10 տոննա կաթ կվերամշակի:

«Բարձրլեռնային շրջաններում պետական հողատարածքների արոտավայրերի ռացիոնալ օգտագործման» պետական ծրագրի շրջանակներում Ախալքալաքի շրջանի Կոթելիա, Դմանիսիի մունիցիպալիտետի Գանախլեբա և Ծալկայի Տբեթ գյուղերում կաթի վերամշակման կոոպերատիվ գործարաններ կկառուցվեն, որոնք էլ կսկսեն գործել 2019 թվականին։

Յուրաքանչյուր գործարան օրական պետք է վերամշակի 10 տոննա կաթ։ Ծրագրով սահմանված չափանիշներով ձեռնարկատերը կոոպերատիվի 75%-ի համաֆինանսավորումը կփոխանցի երկրորդ մակարդակի կոոպերատիվին, որտեղ էլ միավորված երեք գյուղատնտեսական կոոպերատիվներից, յուրաքանչյուրը պետք է ունենա 200 գլխից ոչ պակաս անասուն։ Գործարանին 25%-ի վճարումը կոոպերատիվը կապահովի 8 տարվա ընթացքում, որից հետո էլ գործարանը կդառնա նրա սեփականությունը։

Գործարանները ապահոված կլինեն բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ինչպես նաև պանրի պատրաստման: Հարկ է նշել, որ գործարաններում հնարավոր կլինի պանրի վրացական և եվրոպական տեսակի արտադրություն:

Պետական ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին տրվում է հնարավորություն սննդամթերքի անվտանգության ժամանակակից չափանիշներին համապատասխան վերամշակել մթերքը և իրացնելով այն՝ ստանալ ավելի բարձր եկամուտ։

Պետական ծրագրի շրջանակներում կառուցված ձեռնարկությունները ուղղակի վաճառման կարգով, զեղչված գնով կփոխանցվեն գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պահանջները: