Ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի կողմից առաջարկված առարկաների բազմապրոֆիլ առցանց դասընթացները ուսուցիչներին կօգնեն իրենց հմտությունները կատարելագործել իրենց համար հարմար ժամանակահատվածում:

Մշտական հիմքով օնլայն թրեյնինգներն անցնելու է ընդհանուր 250 ուսուցիչ: Տեղեկացվում է, որ լրացուցիչ դասընթացների շնորհիվ ունկընդիրները կկարողանան ոչ միայն ձեռք բերել նոր գիտելիքներ, այլև զարգացնել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտությունները:

Ներկայումս Վրաստանում լայնածավալ կրթական բարեփոխումներ են ընթանում: Դրանց շրջանակներում փորձագետները պատրաստել են լայնամասշտաբ փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում է բոլոր ուղղությունները: Տեղեկացվում է, որ բարեփոխումը կտևի չորս տարի և այն նպատակ ունի երկիրը դարձնել տարածաշրջանում կրթական ոլորտի առաջատարը: Բարեփոխման կարևորագույն մասն է կազմում ուսուցչական կազմի վերապատրաստումը:

Վրաստանի կրթության նախարարությունը նախկինում ազդարարել էր «Նոր դպրոցի մոդելի» մասին, որը ենթադրում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր պատանի հնարավորություն կունենա իրագործելու իր ներուժը: