Այս տարվա հունվար-փետրվարին Վրաստանը 12,2 մլն (0,75 լ.) շիշ գինի է արտահանել 32 երկիր, ինչը 13 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածից:

Ըստ Ազգային գինու գործակալության` արտահանվող գինու արտադրանքի արժեքը հասել է 30 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 21 տոկոսով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածից:

Վրացական գինիների մատակարարումն աճել է Ամերիկայի, Ասիայի, Եվրոպայի, ինչպես նաեւ ավանդական շուկաների ուղղությամբ: Բացի այդ, Լեհաստանը ներկրող երկրների ցանկում հինգերորդ հորիզոնականից տեղափոխվել է երրորդ հորիզոնական:

Գործակալության տվյալներով, վրացական գինիների խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում են` Ռուսաստանը (8,688,854 շիշ), Ուկրաինան (976,482 շիշ), Լեհաստանը (628,022 շիշ), Չինաստանը (600,783 շիշ) եւ Ղազախստանը (346,152 շիշ):

Բացի այդ վրացական բրենդին արտահանվել է 13 երկիր ընդհանուրը 4,2 մլն շիշ (0,5 լ), ինչը 89% -ով ավելի է 2018 թվականից: Աշխարհի 10 երկրներ է արտահանվել 85,4 հազար շիշ (0,5 լ) ճաճա, արտահանման աճը կազմել է 188%:

Գինու, բրենդիի, լցնովի ճաճայի և կոնյակային սպիրտի ընդհանուր եկամուտը գերազանցել է 43,6 մլն ԱՄՆ դոլարը, ինչը 13% -ով ավելի է, քան 2018-ի հունվար-փետրվարին: