Մարտի 2-ին Ախալքալաքում հիշեցին Սումգայիթի ջարդերը:

Ախալքալաքի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնում դասախոսություն անցկացվեց «Սումգայիթի հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ» թեմայով: Դասախոսությունը կարդաց Ախալքալաքի Կրթամշակութային երիտասարդական կենտրոնի Հայոց պատմության խմբակի ղեկավարը, ով մասնագիտությամբ պատմաբան է:

ekexeci

erexaner

«Դասախոսության միակ նպատակն էր, որպեսզի մեր երեխաները տեղյակ լինեն Ղարաբաղի ազատագրական շարժման ողբերգական իրադարձությունների մասին` հիմնվելով հին ծրագրի վրա, հայերին կոտորածների ենթարկելուց մինչև սպանությունները: Մենք բոլորս հայ ենք և պետք է պաշտպանենք միմյանց», – ասում է Վաչագան Ռստակյանը:

ert

caxikner

erexa

Դասախոսությունից հետո երիտասարդական կենտրոնի սաներն ու ուսուցիչները գնացին Սուրբ Խաչ եկեղեցի և աղոթեցին Սումգայիթյան իրադարձությունների ժամանակ անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, իսկ դրանից հետո ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:

Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած էթնիկ հողի վրա խռովությունները տեղի են ունեցել 1988 թ. փետրվարի 27-29-ը՝ հայ բնակչության դեմ զանգվածային բռնության, թալանի, սպանությունների, հրդեհումների և գույքի ոչնչացման ուղեկցությամբ: Սումգայիթի ջարդը շրջադարձային կետ դարձավ Լեռնային Ղարաբաղում ազգամիջյան հակամարտությունների սրման մեջ, ինչը առաջացրեց հայ փախստականների առաջին հոսքերը՝ Սումգայիթից դեպի Ստեփանակերտ և Հայաստան: