Թողարկվել է ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանի նոր՝ «Ջավախք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Ժողովրդական երգի մեկնաբանն արդեն երկու տարի է ծրագրում է հայրենի Ջավախքի մասին երգ ստեղծելու մասին: Jnews-ի հետ զրույցում Մավր Մկրտչյանը նշեց.

«Ջավախքի մասին նոր երգ ստեղծելու գաղափարն իմ մոտ գրեթե երկու տարի է կար, բայց վերջնական տեսք ստացավ 2018 թվակաի ամռանը: Երկար ժամանակ է փնտրում էի նոր երգ Ջավախքի մասին և ի վերջո որոշեցի ինքս գրել», – ասաց ժողովրդական երգիչ Մավր Մկրտչյանը:

Նոր «Ջավախք» վերտառությամբ տեսահոլովակի ռեժիսորն է Սերժ Գաբյանը: