2018 թ.ին Վրաստանի պետական հաստատությունների գործուղումների ծախսերըկազմել է 78,1 միլիոն լարի, վերջին 5 տարվա ընթացքում բյուջեի գործուղման ծախսերն աճել է 13,4 միլիոն լարիով:

Բյուջետային կազմակերպությունների ծախսերի մեծ մասը պատկանում է հետևյալ գերատեսչություններին.

Խորհրդարանը և նրան կից կազմակերպությունները՝ 2,5 մլն լարի

Նախագահի վարչակազմը՝ 1,7 մլն լարի

Կառավարության աշխատակազմը՝ 2,7 մլն լարի

Արդարադատության նախարարությունը՝ 1 մլն լարի

Արտաքին գործերի նախարարությունը՝ 2,5 մլն լարի

Պաշտպանության նախարարությունը՝ 40,8 մլն լարի

Ներքին գործերի նախարարությունը՝ 4,2 մլն լարի

Աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության և օկուպացված տարածքներից փախստականների հարցերով նախարարությունը՝ 2 մլն լարի

Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը՝ 2,9 մլն լարի,

Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը՝ 4,1 մլն լարի

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը՝  1,8 մլն լարի: