Կառավարությունը կգործարկի գյուղատնտեսական տեխնիկայի համաֆինանսավորման ծրագիրն ամբողջ Վրաստանում, որի բյուժեն կկազմի չորս միլիոն լարի, – հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Նոր ծրագիրը, որը կիրականացվի «Միասնական ագրոնախագծի» շրջանակներում, ուղղված է ֆերմերների համար գյուղատնտեսական տեխնիկայի հասանելիության բարձրացմանը:

«Մենք գյուղատնտեսությունում հիմնական միջոցների և տեխնիկայի զգալի պակաս ունենք, ուստի մենք մշակել ենք նոր ծրագիր, որի նպատակն է, որ մեր ֆերմերները համաֆինանսավորմամբ կարողանան ձեռք բերել գյուղատնտեսության համար անհրաժեշտ տեխնիկա: Անցած տարին առանձնահատուկ էր: Գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը կազմել է մեկ միլիարդ դոլար, ինչը նշանակում է, որ գյուղատնտեսությունում զգալի դրական դինամիկա ունենք, սակայն դա բավարար չէ: Մեր բնակչության մեծ մասը գործառված է գյուղատնտեսության ոլորտում, համապատասխանաբար, մենք մտադիր ենք հետագայում էլ մեծացնել աջակցման ծրագրերի թիվը», – հայտարարել է վարչապետը: