Գերմանիան Վրաստանին կհատկացնի 10 միլիոն եվրո` բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Վրաստանի Աշխատանքի, առողջապահության, սոցիալական պաշտպանության և բռնագրավված տարածքներից ստիպված տեղահանված անձանց գործերի նախարարությունը:

Թբիլիսիում եռակողմ դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի Առողջապահության նախարար Դավիթ Սերգենկոն, Գերմանական վերակառուցման պետական բանկի (KfW) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կլաուս Վեյգելը և Վրաստանում «Դանիայի փախստականների խորհրդի» (DRC) ներկայացուցչության տնօրեն Վինսենտ Դոնտոն:

Նախարարությունը հաղորդում է, որ Վրաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև արդյունավետ փոխգործակցությունը կնպաստի ստիպված տեղահանված անձանց կենսապայմանների բարելավմանը և նրանց գործառմանը: Գերմանական կողմից ֆինանսավորած նախագիծը նախատեսում է կարևոր միջոցառումներ ներքին տեղահանված անձանց տնտեսական, սոցիալական և կրթական ինտեգրումը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ վերաբնակեցումը:

Մասնավորապես, Վրաստանում ՆՏԱ-ներին պատկանող հողատարածքներում կառուցվելու է 236 առանձնատուն: Մասնավորապես, Մառնեուլիում (Քվեմո-Քարթլիի շրջան) երկար տարիներ ապրող և գյուղատնտեսությամբ զբաղվող փախստականների ընտանիքների համար կկառուցվի բնակավայր: Բացի այդ, 24 փոքր ենթակառուցվածքային նախագիծ կիրականացվի բնակավայրերի մոտակայքում, որտեղ ապրում են ստիպված տեղահանվածները: Կկառուցվեն 8 նոր մանկապարտեզներ, ևս երկու նախադպրոցական հաստատություն կվերանորոգվի:

Որպեսզի տեղահանված անձինք եկամտի մշտական աղբյուր գտնեն, բնակարանամուտից հետո նրանց համար կտրամադրվի 236 դրամաշնորհ: ՆՏԱ-ների համար նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կտրամադրվի նաև 130 բիզնես-դրամաշնորհ փոքր և միջին ձեռնարկատիրությունների համար: Փախստական ընտանիքներից շուրջ 260 երիտասարդներ մասնագիտական հմտությունների բարձրացման նպատակով կկարողանան վերապատրաստման դասընթացներ անցնել: Ակնկալվում է, որ Արևմտյան Վրաստանում կստեղծվեն նաև կրթական կենտրոններ, որտեղ տեղահանվածները և բոլոր մյուս բնակիչները կկարողանան բարելավել իրենց մասնագիտական հմտությունները:

Ծրագիրը, որը նախատեսված է երեք տարվա համար, կսկսվի այս տարի: Ծրագիրը կֆինանսավորի KfW-ի կողմից, իսկ այն կիրականացնի «Դանիայի փախստականների խորհուրդը»: