Վրացստատի տվյալներով, Վրաստանում աճել է մսի, կաթի ու հավկիթի արտադրությունը:

Եթե 2017 թվականին մսի արտադրությունը կազմել է 66,2 հազար տոննա, ապա 2018 թվականին` մինչև 67 հազար տոննա: Կաթի արտադրությունը 2017 թվականին կազմել է 528,4 մլն լիտր, իսկ 2018 թվականին` 532 մլն լիտր: 2017 թվականին արտադրվել է 600 միլիոն հատ հավկիթ, իսկ անցյալ տարի այդ ցուցանիշը հասնում էր 612 միլիոնի:

Բացի դրանից, 2018 թ. տվյալների համաձայն` Վրաստանում խոշոր եղջերավոր անասունների և թռչունների թվաքանակը նվազել է: Անցյալ տարի ավելացել է խոզերի և ոչխարների քանակը:

2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Վրաստանում խոշոր եղջերավոր անասունների թվաքանակը կազմել է 874 հազար, ինչը 35 հազարով քիչ է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Վրացստատի տվյալներով, Վրաստանում տարվա ընթացքում խոզերի թիվն ավելացել է 7 հազարից մինչև 157 հազար: Վրաստանում ոչխարների և այծերի թիվը մոտ 2000-ով ավելացել է, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 909 հազար: Թռչունների թիվը նվազել է 530 000-ով և 2018 թ. արդյունքներով կազմել է 7,8 մլն: