Փետրվարի 19-ն՝ Վրաստանի  վարչապետ  Մամուկա  Բախտաձեի եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) փոխնախագահ Վազիլ Խուդակի հանդիպման  ժամանակ,  քննարկվել է EIB-ի կողմից 250 մլն եվրո չափով վարկ տրամադրելու հարցը:

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային եւ մունիցիպալ ենթակառուցվածքների արդիականացման, փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու հարցերը եւ էներգետիկ անվտանգության ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանում Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորված այլ կարեւոր ծրագրեր:

Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված 250 մլն եվրոն ծախսվելու է Ռուսթավի-Կարմիր կամուրջ եւ Ռուսթավի-Սադախլո ավտոմայրուղու շինարարության  եւ վերակառուցման համար:

Վարչապետը նաեւ նշել է, որ վերջին տարիների  EIB- ի ներդրումները վրացական ավտոմոբիլային միջանցքի զարգացման գործում կարևոր է, ինչպես նաեւ բանկի ֆինանսական ներդրումը տրանսպորտային հաղորդակցության, ճանապարհային եւ ջրային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Վրաստանի հանրային սեկտորում՝  Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորված ներդրումային նախագծերի ծավալը, այսօրվա դրությամբ,     կազմում է մոտ 1,33 մլրդ եվրո, իսկ մասնավոր սեկտորում `215,8 մլն եվրո: