Վրաստանի հանրային դպրոցներում չինարենի ուսուցանումը, հավանաբար, կմեկնարկի 2019-2020 ուսումնական տարվանից: Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ չինարենի ուսուցումը կլինի ըստ դպրոցների ցանկության, այն դպրոցներում կներմուծվի որպես երկրորդ օտար լեզու:

Ըստ գերատեսչության, չինարենը որպես երկրորդ օտար լեզու կկարողանա ընտրել ցանկացած դպրոց՝ 5-րդ դասարանից:

Ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, ըստ Ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման կենտրոնի տեղեկատվության, նրանք դեռևս Կրթության նախարարությունից չեն ստացել հրահանգներ, թե քանի ուսուցիչ պետք է վերապատրաստվի առաջին փուլում, կամ երբ պետք է սկսվի վերապատրաստման ընթացքը:

Մի քանի օր առաջ, Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլին և Վրաստանում ՉԺՀ-ի դեսպան Ցզի Յանչին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի դեսպանատան միջև: Հուշագրի նպատակն է խթանել չինարենի տարածմանը և նպաստել Վրաստանում դրա ուսումնասիրությանը:

Նյութը՝ «Ինտերպրեսնյուս»-ի