Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն 2019 թ.-ին կրճատվել է, հաշվի առնելով անցած տարվա գրանտերը, սակայն բյուջեի մեծ մասը դեռևս ծախսվում է մունիցիպալ կառույցների գործնեության վրա:

Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեն 2019 թվականին կազմում է 9 080 000 լարի, ինչը 2018-ի բյուջեից պակաս է 2 233 252 լարիով (11 313 252 լարի գրանտերը ներառյալ): 2019 թ.-ի բյուջեն բաղկացած է՝ 7 500 000 լարի հարկային եկամուտներից, 1 255 000 լարի այլ եկամուտներից, 110 000 լարի ոչ ֆինանսական ակտիվներից և փոխանցումներից` 215 000 լարի:

2018 թ. համեմատ, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գործնեության ծախսերն աճել են 50 147 լարիով` հասնելով 764 700 լարիի: Քաղաքապետարանի ընդհանուր ծախսերը նվազել են 39 605 լարիով, սակայն աշխատավարձային ֆոնդն աճել է: Գումարը, որը կծախսվի քաղաքապետարանի գործնեության համար, կազմում է 1 962 900 լարի: Քաղաքապետարանի և Սակրեբուլոյի ծախսերի առյուծի բաժինը կազմում է աշխատակիցների աշխատավարձերը: Ախալքալաքի քաղաքապետարանի աշխատավարձային ֆոնդը կազմում է 1 550 000 լարի, պայմանագրով վճարվելու է 73 000 լարի, անցյալ տարի աշխատավարձային ֆոնդը կազմել է 1 430 000 լարի: Ախալքալաքի Սակրեբուլոյի աշխատավարձային ֆոնդը կազմում է 540 000 լարի, իսկ անցած տարի 490 հազար լարի էր, պայմանագրի համաձայն աշխատավարձը կազմում է 33 000 լարի:

Զինվորական ծառայության ծախսերն ավելացել են 6 675 լարիով, կազմելով 10 254 50 լարի: Այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, կտրվի դրամաշնորհ՝ այն ամենը լուսաբանելու համար, ինչն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ տեղական ԶԼՄ-ներից մեկում, ինչի համար, ինչպես նախորդ տարի հատկացվել է 15 000 լարի: Այս գումարը սովորաբար հատկացվում է ATV 12 տեղական հեռուստաալիքին:

Այս տարի մունիցիպալիտետի պահուստային ֆոնդում կլինի 150 000 լարի: Անցյալ տարի այդ գումարը կազմել է 152 000 լարի, իսկ վարկային ֆոնդը` 2000 լարի:

Բյուջեի զգալի մասն ուղղված է տնտեսությանը, որը կազմում է 2 655 190 լարի: Այս գումարը սակայն, նախորդ տարվանից շատ ավելի քիչ է` 9 603 533 լարի (տարբերությունը 6 948 343 լարի): Մշակույթի համար հատկացվել է 135 800 լարի: Սոցիալական ծրագրերի համար հատկացվել է 673 000 լարի: Սուբսիդավորման համար հատկացվել է 2 373 660 մլն դրամ:

Մանկապարտեզների միության ֆինանսավորման ծավալն աճել է 910 957 լարիից մինչև 1 060 000 լարի, ինչը անցյալ տարվա համեմատ 149 043 լարիով ավելի է: Նախորդ տարվա 178 550 լարիի փոխարեն, սպորտ-դպրոցը կստանա 190 000 լարի: Շախմատի դպրոցը կստանա 44 660 լարի, ինչը նախորդ տարվա համեմատ 4 540 լարիով ավելի է:

Բյուջեից հատկացվել է 182 000 լարի` Մարզահամալիրի գործնեության համար, նախորդ տարի այս գումարը մի փոքր ավելի քիչ էր` 170 370 լարի: Քաղաքի լողավազանի բյուջեն այս տարի կազմում է 189 000 լարի, իսկ սեփական եկամուտը՝ 10 000 լարի, լողավազանը նույնքան գումար է վաստակել անցյալ տարի, թեև նախորդ տարվա ֆինանսավորումը պակաս էր և կազմում էր 183 500 լարի:

Աճել է նաև Գրադարանային միության ֆինանսավորման գումարը՝ 86 000-ից մինչև 95 000 լարի: Ակումբային միության եկամուտն անցյալ տարի կազմում էր 12 000 լարի, իսկ ծախսը՝ 134 000 լարի, 2019 թ.-ին եկամուտը նվազել է մինչև 8000 լարի, իսկ ծախսերը աճել է և դարձել 148 հազար լարի:

Եվ անցյալ տարի և այս տարի մունիցիպալ հաստատություններից ամենից շատ եկամուտն ունի Երաժշտական դպրոցը՝ 20 000 լարի, իսկ ծախսերը տարբեր տարիներում տարբեր են: Եթե անցյալ տարի երաժշտական դպրոցը ծախսել էր 110 000 լարի, ապա այս տարի կարիքների համար հատկացվել է 121 000 լարի:

Ամենաքիչ եկամուտ Գավառագիտական թանգարանն ունի՝ 500 լարի, և անցյալ տարի, և այս տարի, սակայն ծախսերն աճել են՝ 44 500 լարիից մինչև 49 000 լարի: Անցյալ տարի, ինչպես նաև այս տարի Գեղարվեստի դպրոցի եկամուտն 2000 լարի է, սակայն ծախսերը նախորդ տարվանից աճել են 5 000-ով և կազմում են 55 000 լարի:

Աշուղական դպրոցը անցյալ տարի վաստակել է 6000 լարի, և նույն եկամուտը նախատեսվում է այս տարի էլ: Նախորդ տարվանից դպրոցական ծախսերն ավելացել են 2000 լարիով և կազմում է 22 000 լարի:

Առանց եկամտի կազմակերպությունների շարքերը համալրում են Ապագայի տունը և Առողջապահության հասարակական կենտրոնը: Անցյալ տարի Ապագայի տան գործնեության համար հատկացվել էր 43 000 լարի, իսկ այս տարի` 55 000 լարի: Անցած տարի Առողջապահության հասարակական կենտրոնը ծախսել է 164 023 լարի, իսկ այս տարի նախատեսվում է ծախսել 163 000 լարի:

Քրիստինե Մարաբյան