2019 թվականի ապրիլի 1-ին Վրաստանում կմեկնարկի պրոֆեսիոնալ կադրերի վերապատրաստման ծրագիրը, որը կներառի 50 հազար, – այս մասին ասվում է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հաղորդագրությունում:

Վրաստանում աշխատուժի ոչ բավարար որակավորումը երկրի հիմնական խնդիրներից մեկն է: Միևնույն ժամանակ, կառավարությունը գործազրկությունը համարում է երկրի կարևորագույն խնդիրներից մեկը:

Վրաստանում ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց կօգնեն բիզնես վարել.

«Մենք մտադիր ենք սկսել վերապատրաստման լայնածավալ ծրագիրը, որի շնորհիվ՝ մեկ տարվա ընթացքում կվերապատրաստվի մինչև 50 հազար մարդ», – հաղորդագրության մեջ ցիտվում է գերատեսչության ղեկավար Գիորգի Քոբուլիայի խոսքերը:

Նրա խոսքերով, կադրերի վերապատրաստման առաջնային ոլորտները կդառնան՝ զբոսաշրջությունը, հյուրանոցները, IT ոլորտը, բիզնես գործընթացների աութսորսինգը, հագուստի, կոշիկի և կաշվի արտադրությունը, կահույքի պատրաստումը, տրանսպորտային միջոցների և օդային տրանսպորտի հավաքումը և արտադրումը, համակարգիչների և էլեկտրոնիկայի արտադրությունը, ինչպես նաև գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարությունը:

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարությունում կստեղծվեն գերակա ոլորտների խորհուրդներ, որտեղ բացի կառավարության ներկայացուցիչները կլինեն՝ բիզնեսի, մասնագիտական կրթության և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: