Փետրվարի 15-ին Ախալքալաքի շրջանային դատարանում քննարկվել է «հարսնացուի առևանգման» հերթական գործը: «Առևանգման» երեք մասնակիցներ իրենց մեղավոր են ճանաչել և ընթացակարգային պայմանագրով դատապարտվել են 4 տարվա պայմանական պատժի և տուգանվել 6000 լարիով:

Այս պահի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի 4  բնակիչներ սույն գործով նախնական կալանքի տակ են գտնվում`Վրաստանի Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետի համաձայն, որը ենթադրում  է աղջկան  «ազատությունից ապօրինի զրկում»:

Վերջերս «հարսնացուների առևանգման» փաստերը դարձել են ավելի քչացել էին, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, 2004 թվականից ի վեր, այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել էր: Սակայն վերջին 2 ամիսների ընթացքում Ախալքալաքում հարսնացուին փախցնելու երկու դեպք է տեղի ունեցել: Դեկտեմբերի 2018-ի վերջին, երեք երիտասարդներ աղջիկ էին փախցրել այն հույսով, որ նոր տարին նշելու են հարսանիքի հետ միասին, բայց փոխարենը նրանք նշեցին ամանորը բանտում, այսօր, ընթացակարգային համաձայնությամբ, նրանք արդեն ազատ են, բայց ստիպված են վճարել մեծ տուգանք:

Այդ առևանգումից  հետո անցել է մեկ ամսից փոքր-ինչ շատ, փետրվարի 9-ին Ախալքալաքում տեղի ունեցավ հետևյալ աղմկահարույց առևանգումը՝ հինգ երիտասարդներ փախցրեցին մի աղջկա: Չորսը մեղադրվում են «ազատությունից ապօրինի զրկում» հոդվածով և խափանման միջոցի տեսքով նրանց դեմ կիրառվել է կալանք 2 ամիս ժամկետով: Առևանգման հինգերորդ մասնակցի նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը: