Վրաստանի եկամուտների ծառայության էլեկտրոնային տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն, 2017 թ-ին    հայտարարագրվել է ընդհանուր թվով 1 222 153 ֆիզիկական  անձանց եկամուտ: PMC- ի ուսումնասիրության համաձայն, ֆիզիկական անձանց 46% -ի (565,950 մարդ) ամսական եկամուտը  միջինը կազմում է 400 լարիից քիչ, իսկ 1 %-ի (9826 մարդ) եկամուտը գերազանցում է 8 333 լարին:

2017 թ.-ին միջին ամսական եկամուտ,  1000 լարիից քիչ,   գրանցվել է  74%-ի (914 227 մարդ) մոտ, իսկ   ավելի քան 1000 լարի 26%  ֆիզիկական անձանց  (307 926 մարդ) մոտ:

Չնայած միջին նոմինալ աշխատավարձի աճին, տնտեսական գործունեության տեսակների աշխատավարձերի  միջև կտրուկ տարբերություն է նկատվում :

2017 թ.-ի ամենաբարձր վարձատրվող երեք ոլորտներն են՝ Ֆինանսական  եւ ապահովագրական գործունեությունը (2008 լարի),  մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեությունը (1,595 լարի) եւ շինարարությունը (1,466 լարի): Իսկ ամենացածր աշխատավարձ գրանցվել է հետեւյալ ոլորտներում՝ Բնակարանների եւ պարենի տրամադրում (672 լարի), գյուղատնտեսություն (643 լարի) եւ կրթության (577 լարի):

Հարկ է նշել, որ ամենաբարձր վարձատրվող հատվածում զբաղվեցված է 2% -ը, սա այն դեպքում, երբ  աշխատող բնակչության 52% -ը կենտրոնացած է երկու ամենացածր վճարվող հատվածներում: